Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար
Միջազգային
Որոշ երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը կարող է ցանկանալ փորձարկել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը կամ նույնիսկ հարձակվել դաշինքի անդամ առանձին երկրների վրա: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ռազմավարական վարչության պետ, գեներալ-մայոր Սամի Նուրմին հանրային հեռարձակման Yle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Զորքերի սահմանափակ կոնտինգենտի կենտրոնացումը կարող է շատ արագ տեղի ունենալ: Ռուսաստանն ունի դա անելու հնարավորությունները: Դա երևում է Ուկրաինայի օրինակից»,- ասել է Նուրմին:
Նրա գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի զինված ուժերի վերականգնումը և զորքերի տեղափոխումը Ֆինլանդիայի սահմաններ կտևի մի քանի տարի։ Նա կարծում է, որ բանակի արդիականացումը ավելի շատ ժամանակ կխլի։