Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումը
Միջազգային
Եվրախորհրդարանը Բրյուսելին կոչ է արել ամբողջությամբ սառեցնել Հունգարիայի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է LRT-ն։
Նշվում է, որ նմանատիպ կոչով հանդես են եկել մի խումբ պատգամավորներ՝ Բուդապեշտին մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ժողովրդավարությունը խարխլելու և ԵՄ օրենսդրությանը և արժեքներին չհամապատասխանելու մեջ։
«Շարունակել ֆինանսավորել կոռումպացված ռեժիմին, որը բացահայտորեն խարխլում է եվրոպական արժեքները, անընդունելի է»,- ասվում է 26 պատգամավորների կողմից ստորագրված նամակում։