Նոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասին
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, ռեփեր Սուպեր Սաքոյին սրտի անոթների ստենտավորում են կատարել Երևանում:
Երգչին հիվանդանոցում այցելել են նրա ընկերները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երգիչ Սպիտակցի Հայկոն և այլք։
Սուպեր Սաքոն այսօր հիվանդանոցից դուրս կգրվի, նա լուսանկար է հրապարակել բժիշկների հետ և շնորհակալություն հայտնել։
«Թող Աստված ձեզ երկար և առողջ կյանք տա, որ դուք էլ մեզ կյանք տաք»,– գրել է նա։
