Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին

Սպորտ

 

Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին։ Մրցաշարի վճռորոշ հանդիպմանը «Ինտերը» կհանդիպի ՊՍԺ-ի հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։

«Մենք ուզում ենք հաղթել ՊՍԺ-ին և ավարտել չորս տարի առաջ սկսված ճանապարհը։

Մենք երկար ճանապարհ ունեինք անցնելու մինչև եզրափակիչ հասնելը։ Վերջին հանդիպումը «Բարսելոնայի» դեմ հիշարժան էր, բայց «Բավարիային» հաղթելը նույնպես հեշտ չէր։ Դա կազմակերպված և ֆիզիկապես պատրաստված թիմ էր։ Սրանք չորս աներևակայելի լարված հանդիպումներ էին։

Մենք հիանալի ճանապարհորդություն ենք ունեցել։ Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչները մեզանից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն է։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ եզրափակիչը։ Մենք հավասար պայմաններում հանդես եկանք այնպիսի ուժեղ թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է։ Մենք հավանաբար արժանի էինք այս հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ», — մեջբերում է «Ինտերի» գլխավոր մարզիչին ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ