«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր` ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։
Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների` ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար` բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ:
Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների` Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում