Ուկրաինական աղբյուրները ահազանգում են` Պոկրովսկի ու Կոնստանտինովկայի ճակատներում ուկրաինական ուժերի համար մեծ «կաթսաներ» են ստեղծվում
Միջազգային
Ուկրաինական աղբյուրները ահազանգում են` Պոկրովսկի ու Կոնստանտինովկայի ճակատներում ուկրաինական ուժերի համար մեծ «կաթսաներ» են ստեղծվում:
Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկան զրոյանում է, ինչը կարող է հանգեցնել քաղաքի պաշտպանության արագ փլուզման,- հայտնմում են ուկրաինացի զինվորականներ:
Բացի այդ. «Շրջափակման սպառնալիքը մեծանում է Կոնստանտինովկայում, որտեղ իրավիճակը կրիտիկական է։ Ռուսական ավիացիան օրական նետում է տասնյակ ФАБ կառավարվող ռումբեր, իսկ քաղաք տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից»։
Քաղաքը մեծ ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի զինված ուժերի համար, քանի որ այն «վերջին պաշտպանական գիծն է Կրամատորսկից և Սլավյանսկից առաջ՝ երկու հարևան քաղաքներից, որոնք կազմում են մեծ թիկունքային կենտրոն՝ շտաբով և լոգիստիկ ապահովմամբ»։
Ռուսական անօդաչու թռչող սարքերի օպերատորները կատարում են Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային առաջադրանքների կեսը, բողոքում են Ուկրաինայի զինված ուժերի սպաները։