Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել

Քրեական

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում՝ աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու աղմկալի միջադեպից հետո անցել է շուրջ մեկ ամիս, դպրոցի աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել։ Euromedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

 

Բռնությամբ թմրանյութ օգտագործած 12–ամյա երկու աշակերտներն են միայն ենթարկվել հետազոտման՝ տոքսիկոքիմիական հետազոտության (մազի անալիզի), ու նաև բարձր դասարանի այն 4 աշակերտները, ովքեր, կապելով փոքրերին, ստիպել են համտեսել թմրանյութը։ Հետազոտման պատասխաններին դեռ սպասում են միջադեպի զոհ դարձած երեխաների ծնողներն ու ողջ գյուղի բնակիչները, ովքեր ահաբեկված են իրենց գյուղի դպրոցում կատարվածից։ Մինչ այդ, սակայն, գյուղում տրամադրությունների ու տարատեսակ վարկածների շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում և կարծիքների բախումներ կան․ մի կողմը հակված է, որ այս ամբողջը կատարվել է պարզ սոդայով, որ փոքրիկ տղաներից փող կորզեն իրենց ծխախոտի համար, մյուս կողմն էլ համարյա համոզված է, որ սինթետիկ թմրանյութը 12-րդ դասարանի աշխակերտներից մեկի միջոցով մտել է գյուղի դպրոց ու տնօրինությանն ուղղված բազմաթիվ բողոքներից հետո, որոնք անպատասխան են մնացել, հասունացել է արդեն այս միջադեպը։ Անտարբերությունը սնել է մեծ հանցագործություն, ինչին զոհ է դարձել գյուղի պատանիների մի մասը։ 

 

ՔԿ-ից հաստատեցին Euromedia-ի տեղեկություները՝ հավելելով, որ Մխչյանի միջադեպի բացահայտումից հետո հարուցված քրգործի շրջանակներում միայն մեղադրյալներն ու տուժողներն են ուղարկվել տոքսիկոքիմիական հետազոտության՝ հասկանալու համար, թե օրգանիզմում առկա սպիտակ զանգվածն ինչ է, իսկ թե ինչու են թիրախավորված միայն երկու տուժած աշակերտները ենթարկվել հետազոտման և ինչու իրավապահները դպրոցի մյուս աշակերտները չեն հետազոտել, այս մասով ՔԿ-ից պատասխան չունեն։

 

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին լրատվամիջոցներն ահազանգեցին, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են հյուրասիրել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետՀայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացումԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված