Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի Իրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. Բալասանյան Արսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուր Ռուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ) ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)

Ոսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am

Իրավական

Բոլորովին վերջերս, Hetq.am-ը անդրադարձել էր Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի ուսումնասիրության համար ասպարեզում հայտնված հին ու նոր հավակնորդների` հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն և ոլորտի հնաբնակներից՝ այդ նույն հանքավայրի հետ քանիցս առնչություն ունեցած գործարար Սիլվա Համբարձումյանին:


Հիշեցնենք, որ ըստ նույն հրապարակման  «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ցանկանում է պարզել, թե որքան ոսկու պաշար կա Տերտերասարի հանքավայրում, և դրական արդյունքների պարագայում դիմել շահագործման իրավունք ստանալու համար:
Այդ նպատակով էլ ընկերությունն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն` ստանալու Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների թույլտվություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացություն:

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2022թ․ ամռանը, այեւս հայտնի է, որ հիմնադրել են Արամ Ստեփանի Ստեփանյանն ու Սարգիս Գառնիկի Վարդումյանը։ Այս անձինք առավել հայտնի են «Ս․Ա․Վ․ գրուպ» ՍՊԸ-ի գործունեությամբ, որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ձեռնոցներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, հյութի ձողիկներ, ալյումինե տարաներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ և շատ այլ ապրանքներ։ Այս ընկերության՝ որպես հոլդինգային մաս կազմող այլ ընկերություններ ևս կան, օրինակ՝ «Էվուլուտ» ՍՊԸ-ն, որը էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոն է։


«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Գևորգյանը Hetq.am-ի հետ զրույցում հաստատել է, որ իրենք նոր են մուտք գործում հանքարդյունաբերության ոլորտ, բայց եւ վստահեցրել է, որ իբրեւ ունեն պրոֆեսիոնալ թիմ, լավ ծրագիր և թափանցիկ են աշխատում:
Տերտերասարի հանքավայրը, Երկրաբանական ֆոնդում առկա տեղեկատվության համաձայն՝ 2000-2012թթ․ Տերտերասարի ոսկու հանքավայրը շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն։ Ընկերությունն իհարկե տարբեր ժամանակներում տարբեր տերեր է ունեցել, իսկ հանքարդյունահանման գործունեության վերջին շրջանում այն տնօրինել է գործարար Սիլվա Համբարձումյանը։

Հ. Գ 1


Այն, որ այլեւս Տերտերասարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի համար թեժ պայքար է սկվսել, եւ որ հանրային լսումների փուլում, կոնկրետ շրջանակներ փորձում են «ոսկե ձկնիկներ բռնել... օր-օրի գնալով այդ խոսակցությունները կարծես թե ամրապնդվում են,  քանի որ ըստ տարբեր կուլուարներում շրջանառվող ակտիվ լուրերի շատերն են փորձում «թաթները դնել» եւ այսպես ասած տեր ու տիրակալը դառնալ Տերտերասարի, քանի որ օրվա տերերը խառնել են դերերը հիմնովին:


Բացատրենք թե ինչու. պտտվող ակտիվ լուրերի համաձայն, «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ին "քաղցր  աչքով է նայում", ասել է թե կանաչ ճանապարհ է մաղթում  մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր-սանիկական կլանը. նույն ինքը Ղալումյանների թեւը. ոչ պակաս գործընթացին ուշի-ուշով հետեւում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, եւ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ովքեր բնականաբար Ղալումյանների սիրելիներին  "թեւերի վրա պետք է տանեն"  ամենուր:

«Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ն 329 637 քմ տարածք է հայցում պաշարները վերագնահատելու ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Չնայած ՇՄԱԳ հայտում նշվում է, որ այն դուրս է «Արևիք» ազգային պարկի սահմաններից, այդուհանդերձ, դեպի նախատեսվող գործունեության հայցվող տարածք ճանապարհը մասամբ անցնում է «Արևիք» ազգային պարկի տարածքով, որը գրունտային ճանապարհ է և նախկինում ու ներկայում օգտագործվում է ինչպես տարածքի բնակիչների կողմից, այնպես էլ օգտագործվել է հանքի շահագործման համար։

Հ. Գ 2


Մինչ կփորձենք մեր հաջորդ հրապարակումներում լսել հայտ ներկայացրած երկու ընկերությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանին, ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե թավշիստների օրոք ինչ տեսակ «Սաշիկներ» ենք ստացել, որոնց ժամանակին մատնացույց էր անում նույն ընդդիմադիր Փաշինյանը, ասելով որ ՀՀԿ-ի օդիոզ դեմքերն ու նրանց մերձավոր շրջապատը. "քավոր-սանիկ- ախռանիկ"…ամեն տեղ կան եւ որ ամեն տեղ նրանց շունչն ու ձեռքն է: 


Հիշում ենք թե ինչ պաթոսով էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, Կառավարության  հարց ու պատասխանի ժամին  «խաչին» հանում  Գագիկ Խաչատրյաններին, Հովիկ Աբրահամյաններին, մարզպետներին, բոլոր-բոլորին ասելով որ երկիրը  "խժռում"    եւ փլուզում է խնամի-ծանոթ-բարեկամ. ԽԾԲ սիստեմը, քանի որ այդ թվարկած անունների "թրի տակով պետք է անցնեին" բոլոր տիպի կարեւորագույն որոշումներն ու "դաբրոները"  որոնց շնորհիվ ծաղկում ու բարգավաճում էր նրանց շրջապատը:
Հիմա հարց նույն Նիկոլ Փաշինյանին. քանի որ մինչ այս պահը "ձկան պես լուռ են"  Ղալումյանները, այդ թվում նաեւ Սյունիքի մարզպետարանը…. թե իրականում ի՞նչ հետաքրքրություններ այստեղ կարող են ունենալ Ղալումյանները:


Ուստի հարցն ուղղում ենք երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձին. նույն Նիկոլ Փաշինյանին. եթե այս լուրերը իրականության հետ աղերս ունեցան, ապա ինչո՞վ են տարբերվելու այսօրվա իշխանականները նախորդներից, ինչո՞վ է տարբերվելու Ղալումյանը՝ իրենց մատնանշած  Սաշիկներից, Վաչոներից, Տամոժնի Գագոներիից եւ մյուսներից, եւ ի՞նչպես է Փաշինյանը   միջազգային ատյաններում թմբկահարելու, որ մենք ժողովրդավար ու ավտորիտար երկիր չենք, ուր շարունակում են իշխել թաքնված բդեշխներն ու քավոր-սանիկները, որոնց թուրը շարունակում է աջ կտրել այնքան ժամանակ, քանի դեռ " ծովը ծնկներից է" , հնարավորություններն էլ անսպառ:

Դե թավշիստների սրտի պատգամավորի մասին էլ չենք խոսում….նույնը ինքը ժամանակին  Փաշինյանի ձեռքի շիշը բռնած Հայկ Սարգսյանի, ում  ամենատարբեր շրջանակներ  ակամայից հիշում են այնպես, ինչպես կհիշեին նույն Սաշիկներին ու Վաչոներին: 

 


Ինչեւէ, NewsMedia.am-ը հետեւելու է Տերտերսարաի հանքավայրի շուրջ ընթացող գործընթացներին, եւ հանրությանը ներկայացնելու ենք թե իրականում ի՞նչ ախորժակներ են "եռում"  եւ ինչ ձեռքեր են փորձում տեր դառնալ Տերտերասարի հանքավայրին:

 

Շարունակելի

 
 

Աղբյուր Newsmedia.am 






Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ Լավրով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top