Հոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն
Մշակութային
Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա մատնանշել է մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման կարևորությունը։
«Սա ավանդաբար դինամիկ ուղղություն է և մեծ հետաքրքրություն ու աջակցություն է վայելում երկու երկրների քաղաքացիների կողմից։ Անցյալ տարի տեղի է ունեցել ավելի քան 700 միջոցառում, այսինքն՝ օրական երկու մշակութային միջոցառում։
Այս տարի միտումը շարունակվում է, հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր», - նշել է ռուսաստանյան նախարարը։