Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Տնտեսություն

Յունիբանկը հայտարարում է «Դարձի՛ր միլիոնատեր» նոր ակցիայի մեկնարկի մասին, որը կտևի մինչև 2025թ. սեպտեմբերի 12-ը: Ակցիայի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն շահելու արժեքավոր մրցանակներ, այդ թվում՝ 1 մլն դրամ, iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոններ, ինչպես նաև կոնսիերժ ծառայություն:

Ամենամսյա խաղարկությանը մասնակցելու համար պետք է ակցիայի ընթացքում յուրաքանչյուր ամիս Visa Direct-ի միջոցով կատարել նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի (կամ այլ արժույթով համարժեք գումարի) փոխանցում՝ Յունիբանկի UNIMobile հավելվածով: Ամենամսյա խաղարկության հաղթողները կստանան iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոն:

Գլխավոր մրցանակները՝ 1 000 000 դրամ արժեքով երկու սերտիֆիկատ, կխաղարկվեն այն հաճախորդների միջև, ովքեր ակցիայի անցկացման ընթացքում կկատարեն նվազագույնը երեք փոխանցում Visa Direct-ով՝ 1 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի (կամ այլ արժույթով՝ այդ գումարին համարժեք): Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով:

Լրացուցիչ մրցանակը՝ անվճար կոնսիերժ ծառայությունը, տրամադրվում է գլխավոր մրցանակի պայմանները կատարած բոլոր մասնակիցներին՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը:

Visa Direct ծառայությունը Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ և հարմար ձևով իրենց Visa քարտից կատարել փոխանցում աշխարհի 60-ից ավելի երկրների բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում՝ հաճախորդին հարմար ցանկացած պահի: UNIMobile հավելվածով փոխանցում իրականացնելու համար հարկավոր է ընտրել «Փոխանցում այլ քարտին», նշել ստացողի քարտի համարը, փոխանցվող գումարի չափն ու արժույթը:

Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և ձգտում ենք խրախուսել բանկի թվային ծառայությունից ակտիվորեն օգտվողներին: «Դարձիր միլիոնատեր» ակցիան ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ արժեքավոր մրցանակներ, այլև նպաստում է ժամանակակից և արագ թվային փոխանցումների մասսայականացմանը:

Ակցիայի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.unibank.am

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ