Դուրովը պատրաստ է մեկնել Ռումինիա՝ ցուցմունք տալու այդ երկրի նախագահական ընտրություններին ֆրանսիական հետախուզության միջամտության մասին
Միջազգային
Պավել Դուրովը պատրաստ է մեկնել Ռումինիա՝ ցուցմունք տալու այդ երկրի նախագահական ընտրություններին ֆրանսիական հետախուզության միջամտության մասին:
Նախկինում պարտված թեկնածու Սիմիոնը դիմել էր Սահմանադրական դատարան՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները՝ արտաքին միջամտության պատճառով։
«Ես պատրաստ եմ գալ և վկայություն տալ, եթե դա կօգնի ռումինական ժողովրդավարությանը», - գրել է Դուրովը։
Հիշեցնենք, որ մինչ յս «Տելեգրամի» հիմնադիրը հայտարարել էր, որ ֆրանսիական հետախուզությունն իրենից պահանջել է նաեւ իր սոցիալական ցանցում արգելափակել ռումինական պահպանողականներին:
