Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց
Ներքաղաքական
Ազատազրկման դատապարտված Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին երեկ տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ սրտի հետ կապված հետազոտություններ են իրականացվել: Արդյունքում Արթուրի առողջականի հետ կապված հավելյալ հետազոտություններ են նշանակվել՝ հաշվի առնելով նրա մոտ առաջացած խնդիրները։
«Ես չգիտեմ, արդյո՞ք Արթուրին ուզում են դանդաղ սպանել, թե` ոչ, բայց բժշկական ծառայությունը, որն իրականացվում է Քրեակատարողական հիմնարկում, ուղղակի այն ապացույցն է, որ հերթական անգամ քաղաքական իշխանությունն ուղղակի փորձում է հերթական ողբերգությունը գրանցել, ինչպես դա փորձեցին անել 2018 թ., հետո` 2019 թ.: Հիշեցնեմ, որ Արթուրի առողջական խնդիրներն առաջացել են ԱԱԾ պադվալում եղած ժամանակ (2015-2019 թթ.), որտեղ ուղղակի մի քանի անգամ Արթուրին թունավորել են։ Ինչեւէ, չի լինելու, թող չերազեն: Հերթական քաղբանտարկյալին չեն սպանելու բանտում», - ահազանգում է Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ: