Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. Խուդավերդյան Մահացել է նկարիչ Սարգիս Թերզյանը Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի Իրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. Բալասանյան

Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան

Ներքաղաքական

Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԻ ՔԻՉ ԿՏՐՎԵԼ Է ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

— 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ անընդհատ ներքաղաքական դաշտը նույն շրջապտույտի մեջ է: ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժը մեղադրանքներ է հղում Փաշինյան Նիկոլին, վերջինս էլ 10:0 պատասխանում է: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

Դրա համար մեղադրողները պետք է այլ մարդիկ լինեն: Եթե հարցնում են՝ Սեւանի առանձնատունդ ինչպե՞ս ես կառուցել, բայց դու ուզում ես ինչ-որ բանում մեղադրել, պետք է մի հատ հիշես՝ իրոք, այդ Սեւանի առանձնատունը ինչպե՞ս ես կառուցել:

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց, թե՝ Փաշինյանին աներկբայորեն իշխանության է բերել ժողովուրդը: Ի՞նչ կասեք այս մասին:

Վարդան Օսկանյանը կարծում եմ` տարիքից եւ իր հնարավոր իրավիճակից միգուցե ելնելով՝ մի քիչ կտրվել է ադեկվատությունից: Գտնում եմ, որ իր հայտարարությունները զավեշտալի են: Ուղղակի չեմ ուզում շատ խորանալ եւ գնահատականներ տալ նրա գրառմանը, որովհետեւ սա հաստատ մեր երկրի կարեւորագույն հարցերից մեկը չէ: Վարդան Օսկանյանը, որ այսօր մասնակցի նույնիսկ որեւէ գյուղապետի ընտրության, կասկածում եմ, որ մի ընտանիքից ավել մարդ կարող է իրեն ձայն տալ: Այնպես որ, նման մարդկանց այսօր քննարկել կամ մեկնաբանել չեմ ցանկանում:

— Ամեն դեպքում, ըստ նրա, տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե Նիկոլ Փաշինյանի մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, իրականության հետ կապ չունեն: Որտեղի՞ց նրան այդ համոզմունքը:

— Այսօր ով ինչ ուզում խոսում է, եւ սա դարձել է թրենդ: Օրինակ, ես կարող եմ ասել, որ մենք հիմա Երեւանում չենք, իրականում՝ Լոս Անջելեսում ենք: Մարդիկ էլ ասեն` դե ճիշտ է ասում էլի: Հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել: Այսինքն` սպասել ադեկվատություն, լրջություն, մեկնաբանել, վերլուծել անիմաստ է։ Այսօր, ով հայհոյում է կամ վիրավորում է մարդկանց, չունի դրա պատասխանները, ինքն ուղղակի ասում է, նույն ձեւով էլ քաղաքական գործունեության մեջ է՝ տարբեր բաներ են ասում, որի պատասխանները մարդիկ չունեն, կամ խելքներին ինչ փչի, խոսում են: Հիմա ամեն լուրջ մարդ պետք է նստի, այդ խելքների փչածը մեկնաբանի՞: Թող գրեն, խոսեն,բայց այդ մարդիկ քանի՞ ձայն կստանան մեր երկրում, եթե այսօր իրենց թեկնածությունը դնեն:

«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՊԱՀԵԼ ԱԺ-ՈՒՄ»

— Վերջիվերջո, ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դեմ իմպիչմենթի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Եթե ոչ իմպիչմենթ, ապա առհասարակ որեւէ բան պատրաստվո՞ւմ է խորհրդարանական ընդդիմությունն անել՝ մինչեւ 2026 թվականի հերթական ընտրությունները:

— «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, գեներալի ուսադիրներով անձնավորություն լինելով, անցնելով լուրջ ճանապարհ, այսօր չի կարողանում իր դիրքերը պահել խորհրդարանում: Նման դեպքերում կա՛մ լքում են քաղաքական դաշտը, կա՛մ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Բայց այդ մարդը համաձայն է նստի այդտեղ, ու գան իր վրա գոռան, քաշքշեն, բայց սա մի կողմ: Ինքը վերջին խորհրդարանական միջադեպերից առաջ ասում էր, թե հիմքեր չկան իմպիչմենթի: Իսկ հիմքեր չկան իրենց համար, որովհետեւ իրենց խնդիրը մանդատները պահպանելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը։ Հայաստանում իրենց խնդիրը իշխանափոխությունը չէ: Մինչդեռ ընդդիմության առաջին խնդիրը քաղաքականությունում իշխանափոխությունն է: Եթե դու ընդդիմություն ես, հետեւաբար ձգտում ես իշխանափոխության, որպեսզի գաս իշխանության եւ փոխես վիճակը` ըստ քո ծրագրերի։ Սա քաղաքագիտության ֆակուլտետում սովորող 1-ին կուրսի ուսանողի շարքային գիտելիքներից է։ Եթե դու կուսակցություն ես ստեղծում, դու չես կարող ասել` գիտեք, ես կուսակցություն եմ ստեղծել, բայց չեմ ուզում գամ իշխանության: Կուսակցության նպատակը իշխանության ձգտումն ու իշխանության գալն է: Ուստի՝ նույն ընդդիմության գործունեությունը հիմա պետք է լինի անվստահություն հայտնելը: Այդ գործիքակազմը կա, աշխարհը դրա վրա է կառուցված, մանավանդ պառլամենտական երկրներում: Իսկ մենք պառլամենտական երկիր ենք եւ 6 ամիսը մեկ կարող ենք անվստահություն հայտնել վարչապետին։ Վարչապետը պետք է այնքան ուժեղ լինի, որ դիմակայի այդ անվստահության գործընթացներին։ Մեր Սահմանադրությունում դա նախատեսված է: Հերիք չէ՞, որ 4 տարի մարդկանց փողոցներում պտտեցին, տուրեր անցկացրեին, ֆանարիկ-շոու արեցին, սրբազան-շոու արեցին: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ասվում ՝ ստորագրությունները դրեք, անվստահություն հայտնելու հարցը դրեք օրակարգ:

— Նախապայման էին առաջ քաշում, որ դրա համար պետք են լայն զանգվածների ներգրավում, փողոցային ճնշում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

— Մենք տեսել ենք վերջին 4 տարվա ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ: Հիմա, եթե 10 հազար մարդ գա, Բաղրամյան պողոտայում կանգնի եւ պահանջի իմպիչմենթ, դա հանրապետության ողջ բնակչությո՞ւնն է: Կարո՞ղ է այդ ժամանակ էլ ասեն՝ մինչեւ գոնե մի միլիոն մարդ չգա, մեր ստորագրությունները չենք դնի: Նման բան մենակ իշխանությունը կարող է ասել: Իշխանությունը կարող է այդ հարցը քո առաջ դնել, թե 10 կամ 100 հազար մարդը Հայաստանի ճակատագիրը որոշողը չէ, քաղաքացիները մեզ են ընտրել: Այսինքն՝ սրա մասին նույնիսկ խոսել պետք չէ: Ու այդ նախապայմանն առաջ է քաշում այն ընդդիմությունը, որը գնում էր ընտրությունների` «կրելու»: Հիմա էլ ասում են՝ մենք 2026 թվին գալու ենք իշխանության, ինչո՞վ եք գալու, այսօր դուք խորհրդարանում նստած չեք օգտվում ունեցած գործիքակազմից:

— Ասում են՝ անլուրջ է իմպիչմենթի գործընթացը, որովհետեւ ՔՊ-ից չկան անհրաժեշտ քանակի պատգամավորներ, ովքեր կստորագրեն իմպիչմենթի նախաձեռության տակ:

— Եթե ՔՊ-ից միանգամից լինեին անհրաժեշտ քանակի ստորագրություններ, այս գործընթացը չէր էլ հասցնի սկսել, իշխանությունը կփոխվեր, եւ ոչ մի իմպիչմենթի կարիք չէր լինի: Դրա համար պետք է գոնե մի երկու գիրք կարդալ, մի երկու պատմություն ուսումնասիրել, մի հատ տեսնել ուրիշ երկրներում ինչպես է եղել հաջողված իմպիչմենթի փորձերը, կամ որոնք են եղել չհաջողված: Ամենակարեւորը՝ թող ուսումնասիրեն՝ որեւէ երկրում սպասե՞լ են մի միլիոն մարդ հրապարակում հավաքվի, նոր բերեն իմպիչմենթի նախագիծ: Սրանք աբսուրդային խոսակցություններ են, եւ զավեշտալի է: Թե բա՝ հիմքեր չկան` անվստահություն հայտնելու, իսկ ի՞նչ էիք խոսում 4 տարի շարունակ, ընտրվելուց ասում էիք` մենք օր ու արեւ չենք տալու Նիկոլ Փաշինյանին, ստացվե՞ց, որ օ՛ր էլ տվեցիք, արե՛ւ էլ, մի հատ էլ իրեն պահելով՝ ուզում եք պահպանել ձեր իշխանությունն օրենսդիր մարմնում:

Պարոն Բաբայան, եթե իմպիչմենթը, այսպես ասած, անլուրջ է, վատն է եւ այլն, եւ ընդդիմության շատ կոնկրետ թեւ հույս է դնում 2026 թվականի ընտրությունների վրա, որտեղի՞ց այն երաշխիքը, որ այդ ժամանակ էլ կրկին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի:

— Ընդհանուր առմամբ՝ իրենք գտնում են, որ ընտրություններով կհաղթենք, իրենց կարծիքն է, նորմալ է: Բայց այստեղ մի ուրիշ հարց կա՝ երբ իրենք հարց են բարձրացնում, թե արդյոք իմպիչմենթի գործընթացը կպսակվի հաջողությամբ, ես էլ նույն հարցն իրենց եմ ուզում ուղղել՝ ի՞նչ վստահ էիք, որ ձեր հանրահավաքները հաջողությամբ կպսակվեն, որ մարդկանց ծեծում էին, ջարդում էին, ձերբակալում էին, ճակատագրեր էր խեղվում, վերջիվերջո, մարդիկ ջահել-ջահել գնացին ընկան ոստիկանություն, դատարաններ, քրեական գործեր շալակեցին: Խոսքս փողոցային շարժումների մասին է, չէ՞ որ այդ նույն մարդիկ են դրանք համակարգել: Բայց իրենք այդ ժամանակ վստահ էին, որ հաղթելու են ու իրենց երիտասարդներին մղում էին կարմիր բերետավորների դեմ: Կամ իրենք ինչի՞ վրա էին վստահ, որ մասնակցում էին 2021 թվականի ընտրություններին: Քաղաքականության մեջ չկա նման բան, որի հաջողության վրա այդպես վստահ լինես, դու դու կարող ես հավատալ քո ուժերին, ինքդ քեզ, բայց վստահ լինել, որ քո այս կամ այն ծրագիրը 100 տոկոսանոց հաջողության է պսակվելու, առնվազն Նոստրադամուսը պետք է լինես, որ այդպես արտահայտվեց: Դրա համար կարծում եմ՝ սա էլ ինչ-որ մի տակտիկա է, որ իրենք որդեգրել են ու բավականին անհաջող է:

Ձեր կուսակցության տեսլականը ո՞րն է՝ առաջիկա ընտրությունների, իշխանափոխության հնարավոր հաջողության տարբերակի վերաբերյալ: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը դեմ է ընտրություններին մասնակցել ընդդիմության միասնական ճակատով:

Նախ պետք է հասկանալ` իրենց հետ ո՞վ է միավորվելու, որ մի հատ էլ ասում է, թե միավորվելը սխալ է։ Միշտ ասել եմ` քաղաքական ուժը պետք է միավորվի իր արժեքները կրող մարդկանց հետ, եթե գնում ես ընտրությունների եւ ուզում ես հաղթես: Իսկ թե ում  է պետք միավորվել-չմիավորվել, կարծում եմ, ավելի շատ դեպի աշնան կողմ արդեն կգնա քննարկումները: Այս պահին մի քիչ բարդ է ասել: Համենայնդեպս, մեր կուսակցությունը անպայման մասնակցելու է, եթե ընտրություններ լինի: Ինչի՞ պետք է չմասնակցենք, դրա լոգիկան ո՞րն է չմասնակցելու, իսկ եթե մինչեւ 2026-ի ընտրությունները ինչ-որ գործընթացներ կլինեն, մենք միշտ պատրաստ ենք մասնակցել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. ԽուդավերդյանՄահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top