Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի Իրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. Բալասանյան Արսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուր Ռուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)

Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ

Մշակութային

Մոսկվայից ժամանած ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ բացառիկ ձայնային տվյալներով օժտված ազգությամբ հայ դերասան ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ հյուրընկալվել էր «Իրավունք TV»-ի տաղավարում։ Նա Ռուսաստանում հայտնի է` որպես հումորային ծրագրերի պրոդյուսեր եւ դերասան, բազում ֆիլմերում հնչում է նրա յուրօրինակ եւ տարբերվող ձայնը, որը շատ բազմաժանր է:

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՂԱՆԱԿԸ ՍՏԻՄՈՒԼ Է ՏԱԼԻՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ»

Շատ ուրախ ենք Ձեզ հյուրընկալել: Նախ` ինչպե՞ս է տրամադրությունը հայրենի հողում:

— Պիտի ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Այստեղ շատ լավ եղանակ է, որը տրամադրող է, նաեւ ստիմուլ է տալիս ստեղծագործելու: Իսկ մարդիկ, ինչպես միշտ, ջերմ են ու շատ հյուրընկալ:

Գիտենք, որ Դուք պատրաստվում եք ֆիլմ նկարահանել Երեւանում: Ի՞նչ ֆիլմ է, ի՞նչ ժանրի:

— Այո, մենք նկարում ենք արկածային ֆիլմ՝ կատակերգություն, որտեղ հիմնական դերասանական կազմը Ռուսաստանից է՝ ռուս հայտնի դերասաններ են, լինելու են նաեւ հայ դերասաններ: Ֆիլմը մի աղջկա մասին է, ով հայտնվելով արկածների մեջ, էլ ավելի է երջանկանում։

Ռուս դերասանների ընտրությունը պարզ է, իսկ ինչպե՞ս եք ընտրելու հայկական կողմի դերասաններին: Լինելու է դերասանների քասթի՞նգ, թե՞ ինչ-որ այլ կերպ:

Այո՛, լինելու է քասթինգ, այսինքն՝ հայաստանյան քասթինգի տնօրենն ինձ է ուղարկում թեկնածուներին՝ դերասանների ցուցակը։ Ես, որպես ռեժիսոր, ուսումնասիրում եմ եւ նշումներ կատարում ինձ մոտ։ Շատ կարեւոր է, որ տվյալ դերասանը նկարահանի փոքրիկ դրվագ, այսպես ասած՝ «պրոբա», որպեսզի մենք տեսնենք՝ ինչպես է նա խաղում կադրում, այնուհետ՝ արդեն պրոդյուսերների հետ միասին ընդունում ենք վերջնական որոշում եւ հաստատում տվյալ դերասանին։

Նկարահանումները լինելու են Հայաստանո՞ւմ, թե նաեւ Ռուսաստանում:

— Մենք այնպես ենք մտածել պատմությունը եւ գրել սցենարը, որ ամեն ինչ տեղի ունենա Հայաստանում, ավելի ճիշտ՝ Երեւանի կենտրոնում, եւ նկարահանումները անցկացնելու ենք հենց Երեւանում: Սցենարը գրել են տաղանդավոր երիտասարդներ, ովքեր Ռուսաստանից են: Բնականաբար, ես նույնպես միացա սցենարի աշխատանքներին՝ ներդնելով իմ ռեժիսորական փորձը։

«ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ՄԻՆՉԵՎ «ԱՐԵՎԸ ՉՈՐԱՑՆԻ ՃԱՀԻՃԸ»՝ ՄԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ»

— Կարեն, մշտապես Մոսկվայո՞ւմ եք ապրել։ Հայաստանում, Երեւանում երբեք չե՞ք ապրել։

Ոչ լիովին։ Մոսկվայում արդեն երկար տարիներ եմ ապրում, բայց դրանից առաջ ապրել եմ մեկ այլ քաղաքում՝ փոքր տարածաշրջանում՝ Աստրախանում։ Իսկ ծնվել եմ Թբիլիսիում։ Իսկ Հայաստանում չեմ ապրել: Բայց ժամանակին հաճախ էի գալիս Երեւան՝ այցի հորաքրոջս մոտ: Հայաստանում շատ բարեկամներ ունեմ։ Ինձ համար այն ժամանակվա Երեւանը շատ սիրելի է եղել եւ այդպես էլ շարունակում է մնալ։ Մանկության տարիներին, երբ գալիս էի Երեւան, ամբողջ քաղաքով չէի շրջում, միայն որոշ վայրեր եմ հիշում, ուր ինձ տանում էին։ Հիշում եմ մի այգի, որտեղ փոքրիկ գնացք կար, ու մենք այդ գնացքով շրջում էինք: Այդ այգին շատ լավ եմ հիշում: Նաեւ հիշում եմ, որ այն ժամանակ բոլոր բարեկամներս ապրում էին կենտրոնում` «Երեւան կինոթատրոնի» մոտ։ Այդ փողոցը լավ տպավորվել է հիշողությանս մեջ: Հիշում եմ նաեւ «Ռոսիա» կինոթատրոնը, այդ շրջակայքը՝ կենտրոնը, եւ իհարկե՝ հրապարակը։ Նաեւ շատ տպավորվել են իմ մեջ ճանապարհները, քանի որ մի քանի ժամ շարունակ երեխայի աչքերի առաջ միեւնույն ճանապարհն է՝ լեռնանցքը, լեռները...

Շատ է փոխվե՞լ մեր Երեւանը:

— Այո, իհարկե, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա ակնհայտ է, որ քաղաքը փոխվել է դեպի լավը։ Ուրախալի է, որ քաղաքում շատ բաներ վերելք են ապրում, օրինակ՝ տուրիզմի վրա կենտրոնացումը։ Կցանկանայի նշել, որ ուրախալի է տեսնել շատ զբոսաշրջիկների, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած։ Եվ շատ լավ է, որ ռուսաստանաբնակը սիրում է մեր քաղաքը։



Իսկապես, վերջին շրջանում Ռուսաստանից շատ հյուրեր ու զբոսաշրջիկներ են եկել, նույնիսկ դեպքեր կան, երբ ՌԴ-ից գալիս եւ մնում են Հայաստանում:

Դա հիանալի է։ Ես այստեղ ծանոթներ, ընկերներ ունեմ, ովքեր ուղղակի սիրով են մնում Երեւանում: Անկեղծ ասեմ, անգամ չէի սպասում, որ այստեղ ամեն ինչ այդքան լավ կլինի։ Ե՛վ հյուրընկալությունը, ե՛ւ բնությունը, ե՛ւ օդը, ե՛ւ ջուրը։ Մշտապես Ռուսաստանից ժամանած իմ մտերիմներին խորհուրդ եմ տալիս մեր ջուրը փորձեն, դա աննկարագրելի մի բան է։

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եթե համեմատական անցկացնենք, ապա ցավով պիտի փաստենք, որ մեր ֆիլմարտադրությունը կաղում է: ՌԴ-ում ավելի շատ ֆիլմեր, ավելի որակով սերիալներ են նկարվում, ինչը չենք ասի Հայաստանի մասին: Ինչո՞ւմն է խնդիրը` ըստ Ձեզ:

Այո, դուք իրավացի եք: Ռուսաստանում կինոարդյունաբերությունը շատ արագ է զարգանում։ Գոյություն ունեն վառ եւ հաջողված նախագծեր, որոնք արժե նորից ու նորից վերանայել։ Եվ այդ ամենին հետաքրքրությամբ հետեւում է ոչ միայն ռուս հանդիսատեսը, այլեւ` համաշխարհային հանրությունը, ինչն ուրախալի է: Մեզ մոտ էլ է աճում կինոյի մշակույթը, եւ հատկապես հաճելի է տեսնել բաց համագործակցություն ռուսական մեդիադաշտի հետ։ Դա նախեւառաջ փորձի փոխանակում է, որը, համոզված եմ, օգտակար է նաեւ մեր հայ գործընկերների համար։ Սա իսկապես գործնական արժեք ունի։ Օրինակ, եթե մենք այստեղ կինոդպրոցներ, տարբեր կրթական հարթակներ բացենք, երիտասարդները գալու են, կարդան, սովորեն, բայց, իմ կարծիքով, տեսական ուսումը բավարար չէ՝ իրական գիտելիքը գալիս է պրակտիկայով։ Այդ պատճառով մենք փորձում ենք համադրել ուսուցման գործընթացը գործնական աշխատանքի հետ, որովհետեւ ապրում ենք տեխնոլոգիական արագ զարգացող դարաշրջանում։ Մենք չենք կանգնում սոցիալական ցանցերի վրա եւ չենք սպասում, մինչեւ «արեւը չորացնի ճահիճը»՝ մենք գործում ենք։ Այսինքն՝ ուսումը, որը պարտադիր պայման է, պետք է համադրել պրակտիկայով, որպեսզի լինի առավել տպավորիչ այն, ինչ ուսանել ես, եւ երբ դու ուսման ընթացքում արդեն ներգրավված ես լինում որեւէ մեծ նախագծում, մինչ դու ավարտում ես կինոդպրոցը, քո հետեւում արդեն երկու հաջողված նախագիծ ես ունենում, դա ողջունվում է։ Փաստացի, դու ավարտում ես ուսումը, ունես դիպլոմ եւ միաժամանակ քո հետեւում կան կոնկրետ կատարված գործեր։ Եվ դու առանց երկար աշխատանք փնտրելու՝ անմիջապես ներգրավվում ես նոր նախագծերում, հնարավոր է՝ նույնիսկ միջազգային մակարդակի։ Ես կցանկանամ եւ մաղթում եմ, որ Հայաստանում էլ ձգտեն նման մակարդակի ու որակի հասցնել այդ ամենը։

Հարց է առաջանում՝ ինչո՞վ կարող ենք մենք օգնել։ Սա, առաջին հերթին, ինչպես արդեն ասացի, մեր փորձի փոխանցումն է՝ այն մշակույթի, այն մանրուքների, որոնց տիրապետում ենք մենք։ Դա հնարավոր չէ փոխանցել գիրք կարդալով կամ ինչ-որ ձեռնարկներով։ Դա հնարավոր է միայն կոնկրետ պրակտիկայի միջոցով։ Նույնիսկ ոչ թե այն, ինչ ինձ դուր է գալիս, այլ այն բոլոր նրբությունները, որոնք առկա են կինոյի մեջ, դա լինի կինոյի հատուկ լեզուն՝ նկարահանման հրապարակում, շփման ձեւը եւ այլն: Այդ ամենը հասկանալու եւ ամբողջ մարմնով ընկալելու համար հարկավոր է հենց այդ պահին այնտեղ գտնվել՝ նկարահանման հրապարակում` լծված ամբողջապես գործով:

«ԵԹԵ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է, ՊԻՏԻ ՄԻ ՔԻՉ ԾՌՄՌՎԵԼ. ՍԱ ՍԽԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ Է»

— Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան ներկայիս սիթքոմները:

— Ես դիտել եմ մի քանի սերիալ՝ տարբեր ժանրերի, տարբեր ոճերով։ Ընդհանրապես, հումորը ինքնին կենդանի օրգանիզմ է։ Շատ լավ է, երբ հումորի մեջ կան արդիական թեմաներ, կան տարբեր մատուցման ձեւեր, կա ծաղրին նմանեցված հումոր, կա պարզապես ռեպրեզենտատիվ կատակների ձեւ, կան կատակային իրավիճակներ։ Իմ կարծիքով, շատ լավ է, որ զարգանում է ժամանակակից հումորը, սակայն, հատկապես եթե խոսում ենք հայկական սիթքոմի մասին, շատ լավ կլինի, եթե մշտապես, որպես «կարմիր գիծ», անցնի ժանրային մոտեցումը՝ կատակերգության շատ վառ ու ինքնատիպ ժանրայնությունը, որը գալիս է հենց այն ժամանակներից։ Եթե հիշենք խորհրդային տարիները, ապա հայկական ռադիոն համարվում էր ամենանշանակալին։ Հենց հայկական ռադիոյում հնչող հումորն էր, որ հետո դարձել էր անեկդոտների թեմա՝ «Հայկական ռադիոյից փոխանցում են...»։ Այդ ամենը հնարավոր դարձավ շնորհիվ հայտնի դերասանների՝ Ֆրունզիկ Մկրտչյանի եւ այլոց, ովքեր հիմնադրեցին այս մշակութը՝ հումորի բազմաշերտ, բազմաոճ ժանրը։ Որովհետեւ նույն կատակը, ասված տարբեր ազգության դերասանի կողմից, կարող է տարբեր կերպ ընկալվել։ Եվ եթե, օրինակ, այդ նույն կատակն ասի ամերիկյան կամ եվրոպական մշակույթից մարդ, դա մի այլ ձեով կհնչի, ռուսական միջավայրում՝ մեկ այլ, իսկ հայկականում՝ բոլորովին այլ երանգներով։ Այդ պատճառով կարեւոր է, որ մենք չհեռանանք այդ արմատներից, չկենտրոնանանք միայն մի սկզբնաղբյուրի վրա, այլ ժամանակ առ ժամանակ հղումներով վերադառնանք այդ ժամանակաշրջանին՝ հիշեցնելով, թե ինչպիսին է իսկական հայկական հումորը։ Ես նկատել եմ, որ այսօր գոյություն ունեն շատ սերիալներ, հատկապես սիթքոմներ, որտեղ աշխատում են դերասաններ, ովքեր փորձում են հումորային ժանրում ներկայանալ, բայց, իմ կարծիքով, դեռեւս պակասում է պրակտիկան եւ ավելի խորացված ներթափանցումը այդ ժանրի մեջ։

Բացատրեմ՝ ինչ եմ ուզում ասել. կա դերասան, ով խաղում է չափազանց կարիատուրային։ Կարծես մտածում է՝ եթե կատակերգություն է, ուրեմն՝ պիտի մի քիչ ծռմռվել։ Այդ մոտեցումը շատ տարածված է ոչ միայն մեզ մոտ, այլ ընդհանուր մշակույթում։ Շատ դերասաններ այդպես են պատկերացնում հումորը։ Իմ կարծիքով՝ սա մի փոքր սխալ է, որովհետեւ հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը։

Դուք նկարահանվել եք տարբեր դերերում: Պատմեք այդ մասին:

Այո, հանդես եմ եկել տարբեր դերերով: Սկզբում ինձ հրավիրում էին, որպեսզի խաղամ հայի կերպար, սակայն միշտ հարցրել եմ՝ ինչպիսի՞ հայի կերպար եք ցանկանում, չէ որ մենք բոլորս շատ տարբեր ենք, օրինակ՝ Վրաստանի հայը այլ կերպ է խոսում, Սոչիի հայը` բոլորովին այլ: Շատ տարբեր կերպարներ եմ կերտել՝ ռեստորանի սեփականատիրոջից մինչեւ վարորդի կերպար, բայց ոչ որպես տաքսիստ, այլ պարզապես՝ որպես վարորդ։ Շատ հաճույքով եմ արել իմ աշխատանքը, բայց հիմնականում, իհարկե, ես հանդես եմ գալիս գլխավոր դերերում իմ իսկ նախագծերում։

Ձայնային այդ յուրահատկությունը, որ ունեք, իսկաես բացառիկ է: Քանի՞ տարբեր ձայներով կարող եք խոսել:

— Եղել է դեպք, երբ խոսել եմ ութ տարբեր ձայներով միաժամանակ: Հիմա ցանկանում եմ զարգացնել եւ ավելի շատ տարբեր ձայներով խոսել: Նմանակել եմ մեր Գարիկ Մարտիրոսյանին եւ այլոց: Իրականում, սա մեր հանդիսատեսի համար դեռեւս չբացահայտված ոլորտ է՝ ձայնային իմպրովիզացիայի աշխարհը։ Քանի որ, ինչպես գիտենք, գոյություն ունի որոշակի բաժանում՝ տեսողական, լսողական, կինեսթետիկ։ Իսկ ընդհանրապես, ձայնը միշտ աշխատում է, այսինքն՝ կարող է լինել ազդեցիկ։ Ես կարծում եմ՝ ձայնը, տեմբրը՝ դա ամենաճիշտ, հարյուր տոկոս հաջողության գրավականն է, հատկապես կարեւոր բանակցությունների ժամանակ։ Ցանկացած մարդ եթե ցանանա, կկարողանա այն զարգացնել:

— Նաեւ երգո՞ւմ եք:

— Այո , երգում եմ եւ երգեր եմ գրում՝ չունենալով երաժշտական կրթություն: Դա ժառանգել եմ պապիկիցս՝ Վլադիմիր Ոսկանյանից: Իմ պապիկը հայտնի էր Վրացական, Հայկական ՍՍՀ-ում եւ մյուս բոլոր հանրապետություններում՝ որպես Վալիկո՝ կույր ակորդեոնիստ։ Այո՛, նա կույր էր եւ հրաշալի նվագում էր ակորդիոնի վրա։ Նրա մոտ սովորել են բազմաթիվ մշակույթի հայտնի գործիչներ Հայաստանից, օրինակ, Արտավազդը եւ այլք։ Պապիկիս ստեղծագործություններից մեկը անգամ մինչ օրս լսում են Հայաստանում, կոչվում է «Գիշեր եւ ցերեկ»։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք 






Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. Միրզոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top