Ով է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.Ֆոտո

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Iravunk.com-ի տեղեկություններով վթարի զոհ դարձած Սմբատը Մելքոնյանը Նահապետավան գյուղից է, ուներ երկու զավակ, ընտանիքի միակ որդին էր։ Ողջ գյուղը սգում է Սմբատի անժամանակ մահը, գյուղացիների բնորոշմամբ համեստագույն երիտասարդ էր, մարզում ճանաչված «գոնչիկ էր», Ավտոմոբիլային մրցաշարերի հաղթող։