Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով
Միջազգային
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովն ընդգծել է, որ ժամկետներ չկան և չեն կարող լինել։ Նա նշել է, որ բոլորն ուզում են հնարավորինս արագ պատրաստել հուշագիրը, բայց, իհարկե, «սատանան մանրամասների մեջ է»։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը կձևակերպեն իրենց տեքստերի նախագծերը, որոնք կփոխանակեն Մոսկվան և Կիևը, իսկ հետո կհետևեն համալիր շփումներ՝ մեկ փաստաթուղթ մշակելու համար։
Մայիսի 20-ին Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։