Համարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը Ինչ է «աղաչել» Զելենսկին Թրամփից Քննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը Ավագանին ընդունեց հողամասի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման գործընթացում արտոնություն կիրառելու հարցը Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից Սուրեն Գրիգորյանն ահաբեկված է, աշխատակիցներին ասում է՝ ընդդիմության հետ չշփվեք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Լիտվան դատի է տվել Բելառուսին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել Տիկնիզյանին կհեռացնեն «Լոկոմոտիվի» մարզումներից

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։

Թեմայի հետ կապված վերլուծականում «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի հայաթափումից հետո էլ ավելի է ակտիվացրել Մեծ Թուրան ծրագիրը. «Նախկինում, երբ կար 12 հազար քկմ տարածքով Արցախի Հանրապետությունն ու Արցախի ՊԲ-ն, Ադրբեջանն ավելի զուսպ էր իր պանթուրքական ծրագրերում։ Սակայն քպականների կապիտուլյանտ քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվեց, ու այսօր վտանգի տակ են արդեն Սյունիքի անվտանգությունն ու ՀՀ-ի գոյությունը։ Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան» ու ՔՊ-ից պահանջում է Բաքվին տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն իրականում պանթուրքական լոգիստիկա է և քայլ դեպի Սյունիքի հայաթափում ու թրքացում»։
Իրանը, սակայն, չի ցանկանում թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց կուրատոր Արևմուտք-Իսրայել տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի սահմանների երկայնքով, քանի որ Թուրքիան և նրա կովկասյան սատելիտ Ադրբեջանը ցանկանում են Իրանից պոկել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական դրոշների ներքո։ «Իրանի համար Հայաստանը Մեծ Թուրանը զսպող գործոն է եղել տասնամյակներ շարունակ, քանի դեռ 2018 թվականին Երևանում գունավոր հեղաշրջմամբ իշխանության չբերվեց հակառուսական և արևմտամետ, իսկ դե-ֆակտո թրքամետ ուժը։

Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենա հզոր բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքվին «Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ռազմական լոգիստիկան ընդդեմ Իրանի»,-գրում են հեղինակները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։ Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին։ Տեղեկացվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։

Այս առումով «Հանրապետության հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսականէներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նվազեցնել Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև բրիտանական ազդեցությունը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածվի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայելի և անգլո-սաքսոնական շահերի համար։ Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցության լծակները թե՛ Բաքվի, թե՛ Նախիջևանի վրա, ինչպես նաև ադրբեջանական նոր հարձակումից փրկել Սյունիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, և Հայաստանը կարող է դառնալ ռուսական և վրացական ապրանքների համար միջանցք դեպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դեպի Սև ծով և ռուսական շուկա։ Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, որի շուրջ պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, տուրիստական և այլ լոգիստիկաներ. Հյուսիս-Հարավը պետք է դառնա Հայաստանի կյանքի ճանապարհը դեպի Իրան, ևս մեկ գործոն, որը կամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու կկանխի արտագաղթն այդ կարևոր մարզից։ Այսպիսով, ՀայաստանԻրան կապերը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով՝ օգտագործելով նաև Իրանի հայ համայնքի գործոնը, որպես միավորող հնարավորություն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կբարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Համարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻնչ է «աղաչել» Զելենսկին ԹրամփիցՔննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրըԱվագանին ընդունեց հողամասի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման գործընթացում արտոնություն կիրառելու հարցըԶինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարարԵրևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներիցՍուրեն Գրիգորյանն ահաբեկված է, աշխատակիցներին ասում է՝ ընդդիմության հետ չշփվեք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Լիտվան դատի է տվել ԲելառուսինՀանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելՏիկնիզյանին կհեռացնեն «Լոկոմոտիվի» մարզումներիցՎարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն են, բայց ես տենց տղա չեմ... Հովիկ ԱզազարյանՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումըՄի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհըՌԴ-ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներՉկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է. ԱհազանգՈւկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ ՊեսկովԱստղագուշակ մայիսի 20-ի համարԱնծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքիցՄագնիսական փոթորիկ մայիսի 20-ին. որքան ուժեղ կլինի այն, ինչպե՞ս կազդի ձեր տրամադրության և բարեկեցության վրաԻ՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլիա»... Ես ինձ վատ եմ զգում. Տիկնիզյան կխնդրի «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն Հանրապետության շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՋուր չի լինիՏղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, ներկայացել` որպես նրա ընկեր, և ցանկություն հայտնել ուղեկցել տուն2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծըՌուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք«Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում«Ժողովուրդ». ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունըԹրամփ. «հիանալի» կլինի, եթե Վատիկանը դառնա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ«Թրամփը դավաճանեց Ուկրաինային և Եվրոպային.Sky NewsՊուտինին Մելանի Թրամփն ավելի է դուր գալից, քան Դոնալդը (Տեսանյութ)Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը մեր օրերի Վնասվածքաբանության գուրու Արմեն ԳերասիմովիչԵրեխային պահում էին մութ, խոնավ տեղ. Հայտնի աստղահոգեբանը բացահայտում է 2-ամյա փոքրիկի առեղծվածըՄերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական«Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top