Մերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը Արթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ) Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրը Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Պուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ Եթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան «ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

Երկրի արտաքին եւ ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ է դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя - в искусстве» խորհրդին։ 

 

Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռեւս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ եւ չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։ 

 

Առկա պայմաններում քաղաքական կշիռ եւ հեղինակություն ունեցողի, առավել եւս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարեւոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, եւ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող ցարգացումներից եւ քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ։ 

 

Համամիտ լինելով գլոբալ եւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկրորդ նախագահի մի շարք գնահատականներին՝ այնուհանդերձ ներքաղաքական եւ հատկապես՝ ներընդդիմադիր կյանքին վերաբերող գնահատականներում ես ոչ միայն չստացա համոզիչ պատասխաններ, այլեւ արձանագրեցի բազում հակասություններ, վիճարկելի պնդումներ եւ միակողմանի ընկալումներ։ 

 

Հոդվածիս նպատակը ոչ թե տվյալ հարցազրույցի մանրակրկիտ կոնտենտ-անալիզն է, այլ դիրքիրոշումների հստակեցում ենթադրող, հանգուցային եւ կոնցեպտուալ հարցադրումների միջոցով քաղաքական դիսկուրսի ապահովում։ 

 

Ընդդիմության երեք որոգայթները

 

Ընդդիմադիր հանրային խոսքում վերջին ամիսներին տեղ գտած երեք իրավիճակների բացառապես քարոզչական ընկալումն ու մատուցումը, ինչից ցերծ չմնաց նաեւ երկրորդ նախագահը, իմ համեստ, բայց հիմնավոր կարծիքով, կարող են հանգեցնել սխալ հաշվարկների եւ ռազմավարական վրիպումների՝ նիկոլական ռեժիմի դեմ տարվող պայքարում։ 

 

Որո՞նք են այդ որոգայթները։

 

1. Նիկոլին Արեւմուտքի սատարման նվազում եւ գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ եւ դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ.

* ԱՄՆ նոր վարչակազմի գործունեությունը դեռեւս չունի լոկալ դրսեւորումներ, իսկ վարչական իներցիան շատ մեծ է, նաեւ ի դեմս իր պաշտոնավարումը շարունակող ԱՄՆ «բայդենական» դեսպանի։

* Դոնալդ Թրամպի հաղթական էներգիան ներամերիկյան տիրույթում անվերջանալի չէ, եւ շուտով նա անխուսափելիորեն կառերեսվի ներքին դիմադրության աճին՝ արտաքին քաղական հետեւանքներով։ 

* Պարզ չէ, թե Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան շփումները ինչով կավարտվեն, ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

* Նիկոլին ցուցաբերվող եվրոպական աջակցությունն ինքնին շոշափելի է մեր նման երկրում դա կապիտալիզացնելու եւ ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

 

2. Գործող ռեժիմն ունի շատ ցածր վարկանիշ։ Այս իրողության բացարձակայնացումը եւ միակողմանի մեկնաբանումը նույնպես հղի է ստրատեգիական просчёт-ներով։

* Նախ, այնպես չէ, որ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշները զգալիորեն բարձրացել են:

* Նիկոլից հիասթափված, բայց ընդդիմության ճամբարներ չտեղափոխված ընտրազանգվածը պարարտ հող է անսպասելի քաղաքական պրոյեկտների եւ տեխնոլոգիաների կիրառման համար։ 

* Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ոչ միայն կոռուպցիայի, այլեւ վարչական ռեսուրսի օգտագործան Էյնշտեյններ են, ինչը կարող է շոշափելիորեն ազդել նրանց էլեկտորալ արդյունքների վրա։ 

* Գործող ռեժիմը, ցավոք սրտի, մինչ այս պահը հաղթում է ընդդիմությանը նաեւ տարաբնույթ քարոզչական, լրատվական, քաղաքական ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու եւ կիրառելու առումով, եւ ընդդիմության անելիքներն այս դաշտում կենսական են։ 

 

3. Գյումրին կարող է նախատիպ լինել համապետական մակարդակում։ Այս թեզը նույնպես խաբուսիկ է եւ շատ խոցելի։

* Տեղական ընտրությունների, այն էլ՝ Գյումրիի նման շատ սպեցիֆիկ քաղաքի, օրինակի պրոյեկցումը հանրապետության մակարդակում մեթոդական սխալ է։

* Գյումրու ընտրարշավին երկրորդ նախագահի շրջապատին հարող թիմերի պահվածքը մյուս ընդդիմադիրների հանդեպ (ռուսերեն ասած՝ за гранью фола) չի կարող հանդուրժելի լինել համապետական ընտրություններին։

* Ընդդիմադիր դաշտի ներկայումս խորացող պառակտվածությունը եւ տրոհումը անխուսափելիորեն հանգեցնելու են ընդդիմադիր ձայների փոշիացմանը, ինչից օգտվելու է գործող ռեժիմը՝ ակնհայտորեն առավել մեծ բոնուսներ ստանալով։ 

* Փետրվարյան իր ասուլիսին երկրորդ նախագահը, խոսելով ընտրություններին գնալու եւ հաղթելու հավանականության մասին, չէր արձանագրել, որ մենակով Նիկոլին հաղթել հնարավոր չէ։ Այդ միտքն իր շուրթերից նորություն է, ուստի, մեղմ ասած, Գյումրին չի ապացուցում երկրորդ նախագահի մինչ այդ արտահայտված տեսակետի ճշմարտացիությունը, այլ կոնցեպտուալ տարբերվում է իր նախորդ կարծիքից։

 

Սարգսյան ± Քոչարյան = ?

 

Առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի զգալի մասը նվիրել է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ երրորդ նախագահին եւ Հանրապետականին։ Ավաղ, հնչեցրած գնահատականները ոչ միայն գոնե չեն սառեցնում այլեւս քրոնիկ դարձող լարվածությունը, այլեւ նոր դիսկուրսային բախման կետեր են ստեղծում։ Վստահ եմ, որ սա ծրագրային, ոչ թե պատահական դիրքավորում է, եւ այն նույնպես պայմանավորված է գալիք ընտրություններով։ 

 

«Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած եւ մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։

 

Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել եւ համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին։

 

Ուստի անդրադառնամ մի շարք թեզերին։ 

 

1. Պատմության վերանայում։ Հատկանշական է, որ նման գործիքակազմի դիմում է ոչ միայն փաշինյանական ռեժիմը, այլեւ մեր գործընկերները։ Երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները այս մասով վերաբերում էին գրեթե բոլոր էտապներին։ Այսպես.

* 1998-2008 թթ՝ ով ում էր սատարում։ Անկեղծ ասեմ, որ զարմացած եմ հնչեցրած ձեւակերպումներից, որոնք ոչ միայն վիճելի էին, այլեւ բացասական էներգետիկա էին պարունակում։ Այո, ՀՀԿ-ն որպես կուսակցություն այդ տարիներին շարունակում էր զարգանալ եւ կայանալ, բայց Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի լրջագույն դերակատարման մասին սկզբից՝ 1998-ի, հետո՝ 2003-ի նախագահական ընտրություններին ես չէ, որ պետք է հիշեցնեմ։ Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին ոչ միայն «խաղերի մեջ» չէր մտնում ընդդիմադիր դաշտի հետ, այլեւ, որպես հաշտեցնող եւ մեղմող կերպար, հաճախ իր վրա էր վերցնում գործող նախագահի դեմ ուղղված բազմաթիվ հարվածներ։ 

* 2006-2008 թթ՝ արձանագրելով երկրորդ նախագահի խոսքը Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման հետ կապված՝ այնուհանդերձ ինքս եմ ականատեսը եւ մասնակիցը եղել, որպես գործող եւ ակտիվ պատգամավոր, այլ բանի մասին վկայող իրադարձությունների, ինչի շուրջ հիմա չեմ մանրամասնի՝ հույս ունենալով մի օր անմիջապես երկրորդ նախագահի հետ խոսել այդ մասին։ 

* 2008-2018 թթ՝ թեպետ երկրորդ նախագահը պնդեց, որ այդ տարիներին չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, սակայն առկա են այլ ծրագրերի մասին վկայող հայտարարություններ, մասնավորապես, այդ տարիներին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Հետաքրքիր կլինի լսել նախագահի կարծիքն այս հակասության մասին։ 

* 2018 թ. ՝ առանց այդ էլ երկար տեքստս կրկնություններով չծանրաբեռնելու համար միանում եմ երկրորդ նախագահի հորդորին վերընթերցել իր գիրքը, մասնավորապես՝ PS եւ PPS գլուխները։ Վստահ եմ, յուրաքանչյուր բանիմաց եւ անաչառ ընթերցող ունակ է անել իր հետեւությունները։ Հավելեմ միայն, որ հակասություններ առկա են նաեւ այս խնդրի շուրջ հարցազրույցում տրված գնահատականների հետ։ 

* Երկրորդ նախագահը, քննադատելով երրորդի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործեց նաեւ «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնեց լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասաց, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ Այսինքն մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ եւ իշխող կուսակցություն որոշելու դրվագներով… 

* 2018-ի մասին խոսելիս՝ նախագահ Քոչարյանը շատ նրբանկատորեն եւ խնամքով վերաբերվեց վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարությանը, ում ինքս շատ հարգում եւ ընդունում եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ ոչ իր, ոչ էլ պատմության համար չարժե «սանրել» եւ կլորացնել կամ սղոցել իրականության սուր անկյունները։ 

* 2021-ի ընտրությունների համատեքստում երկրորդ նախագահը նախ շրջանցեց այն փաստը, որ իր ղեկավարած ուժը հավակնում էր միայնակ հաղթանակ տանել, իսկ մեր շանսերը համարում էր վիճակագրական սխալի տիրույթում։ Հետո արտահերթ ընտրությունները գնահատեց անխուսափելի, թեպետ դրանք բուռն փողոցային պայքարի գոլորշին թողնելու համար էին, եւ առանց այդ պայքարի ակտիվ քաղաքական դերակատարների պարզապես անիմատ էին դառնալու։ Իսկ արանքում միայն մեզ դիտարկեց «նախկինների» արատավոր թեզի թիրախ։ Ավաղ, այդպես չէ, մեծարգո նախագահ։ Նիկոլական ագիտպրոպով մեր երկու թիմերն էլ «նախկիններ» են, թեպետ իրականության մեջ ժամանակագրորեն մեր թիմը նախկին չէ, մենք նախորդ ենք։ 

* Հատկանշական է, որ իմպիչմենտի մասին խոսելիս երկրորդ նախագահ շեշտադրեց «եթե տապալվեց, 6 ամիս էլ չենք կարող դա անել» թեզը, ինչը շատ խոցելի արգումենտ է։ Նախ այն պատճառով, որ խոսելով իր հետագա պլանների մասին, նա ոչ մի կերպ չհիշատակեց իրենց նախաձեռնությամբ այդ գործիքի հնարավոր կիրառման հեռանկարը։ Եւ հետո, ընթացիկ նախաձեռնության վիժեցման դեպքում վեց ամիս հետո ինչպե՞ս եք հիմնավորելու սեփական նախաձեռնությամբ անվստահության գործընթաց չսկսելու փաստը։ 

 

Անշուշտ, դժվար է 2 ժամից ավել տեւած, խիտ եւ հագեցած հարցազրույցին սպառիչ անդրադառնալ գրավոր ֆորմատով։ Ուստի մի շարք այլ գնահատականներին գուցե անդրադառնամ այլ հրապարակումներում։ 

 

Այժմ կավարտեմ հետեւյալ առաջարկությամբ։ 

 

Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ եւ տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել , բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով եւ զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։

 

Համաձա՞յն եք, պարոն Նախագահ։ 

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

19.05.2025

 






Մերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… ՀՖԿՊԻ-ում մեկնարկել է «Մենեջմենտը և մարկետինգը սպորտում» եռօրյա միջազգային սեմինարը․ ՏեսանյութԻրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top