Արթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)
Սպորտ
«Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում։
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ակրոնը» Մոսկվայում 1:2 հաշվով պարտվել է «Դինամոյին»։
Արթուր Գալոյանը 80-րդ րոպեին հավասարեցրել է հաշիւվը, սակայն «Դինամոն» կարողացել է ավելացված ժամանակում հաղթական գոլ խփել։
«Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը» վաստակել է 35 միավոր եւ 9-րդ տեղում է։