Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թրամփի հետ զրույցը տևել է ավելի քան 2 ժամ, հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ նախագահը Թրամփի հետ զրույցը անվանել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։ Պուտինը նշել է, որ շնորհակալություն է հայտնել Թրամփին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ մասնակցության համար։