Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին
Հասարակություն
Նիկոլ Փաշինյան տիկին Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել իրեն քննադատողներին։ Սոցցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել, ուղեկցող տեքստում էլ գրել հետևյալը․
«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»,- գրել է Աննա Հակոբյանը։
