Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան

Յանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները…

Մշակութային

Նրա զենքը իր գույներն ու կտավներն են, իր հաղթանակի ամենակայուն բնորոշիչը` միտքը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողությունների հանդեպ։ Յանա Զախարովան կոնցեպտուալ գրաֆիկ դիզայներ է, արվեստի աշխարհում յուրովի վերագտած երիտասարդ արվեստագետ, նաև դասախոս` յուր մասնագիտությունը դասավանդելով Մենեջմենթի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում։ Նա իրեն համարում է հայ արվեստագետ, քանզի այդ արվեստի միջոցով նա արտացոլում է հայրենասիրության բոլոր գույները։

Երիտասարդ արվեստագետը դիզայնի և նկարչության աշխարհում իր ուղին սկսել է 2008 թվականից, ոգեշնչման աղբյուրը վերապահելով Անիմացիայի ստուդիային և իր սիրելի վարպետ Ռոբերտ Սահակյանցին։ 7 տարի հաճախել է նաև ջութակի դասերի։ Իսկ գիտության մեջ իր մասնագիտությունը իրավաբանությունն է։ Այդ հախուռն կերպավորման մեջ արվեստի դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ուսումնարան` փորձելով համատեղել նկարչությունն ու իրավաբանությունը։ Նկարչությունը սկզբնական շրջանում դիտվում էր որպես հոբբի, բայց աշխատանքին զուգահեռ փոխվեցին հայացքներն ու պատկերացումները։ Եվ նա հասկացավ, որ պետք է ստեղծագործել, քանզի նկարչությունը անձի հոգու աչքերն են։

Նախաբանը սկսվեց գրաֆիկ դիզայնից, այն է՝ ծրագրերի միջոցով ստանալ գրաֆիկներ, պատկերներ։ Գործնական հաջողությունը լիարժեք դարձրեց «Հայերի մասին, հայերի համար» Արտյոմ Երկանյանի ծրագրին մասնակցությունը։ Ծրագրի հիման վրա ստեղծվեց նաև տպագիր տարբերակ։ Եվ ապագա արվեստագետը հասկացավ, որ տիրապետում է ոչ միայն դիզայներական գործին, այլև՝ նկարչությանը։ Թվային աշխարհը նրան ստիպեց վերադառնալ կտավներին։ Սկսեց համագործակցությունը մեծ ու հանրահայտ ընկերությունների հետ։ Այնուհետև ուսման փուլը տեղափոխվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրայի բաժին, որտեղ և Յանան պաշտպանեց իր մագիստրոսական թեզը՝ «Բրենդի կառավարում» թեմայով։ Համոզված լինելով, որ մարդիկ ևս տիեզերքի մի մասնիկն են, նա իր դիզայնը ինտեգրեց բրենդերի մեջ, քանզի լիահույս էր, որ արվեստն ու համակարգը ինչ որ կետում ձուլվում են` ստեղծելով կոնցեպտուալ լուծումներ։ Իսկ դրա այցեքարտը հենց Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսն էր` «Թանգարանների ապագան, արագ փոփոխվող հասարակություն» վերտառությամբ։

Յանայի կարծիքով. «Ցանկացած կոնցեպտ պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի հասանելի լինի քո լսարանին։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք աշխատանքի մեջ կարողանանք ներառել պատմամշակութային մանրանկարչության և ճարտարապետության տարրեր։ Այսինքն` փոփոխվող հասարակարգի մեջ պահելով անցյալի արժեքները՝ ներառելով ժամանակակից նոր տեխնոլոգիաներ»։

Կոլաժները նկարչուհին պատրաստում է թվային տարբերակով, այնուհետև՝ նկարում, սքանավորում, ավելացնելով թվային գրաֆիկա, ֆոտո տեքստուրաներ, համագործակցում Ավստրայի, Ամերիկայի և Ֆրանսիայի գործընկերների հետ, զբաղվում կայքերի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներով։ 10 հոգանոց թիմային աշխատանքով աշխատում են մշտապես լինել օնլայն` սինթեզելով դիզայնն ու նկարչությունը, ստանում գաղափար և տալիս հիանալի պրոդուկտ։ Արվեստի աշխարհում Յանայի համար թռիչքային բարձրակետ է Բարոկկոյի աբստրակտ ներկայացուցիչը՝ Կավարաջիոն։ Նկարիչ, ով խախտեց արվեստի ներքին «անդորրն ու կարգուկանոնը» իր ասելիքը հրամցնելով լսարանին։ Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր աշխարհն ու եզակի ձեռագիրը և մի առանձնահատուկ ասելիքով է մուտք գործում աշխարհ, ուստի` պետք է շատ զգույշ լինել։ Յանան համոզված է, որ ինքը ևս շատ ասելիք ունի իր լսարանին, համոզված, որ նայելով իր աշխատանքներին, մարդիկ կարողանում են վերագտնել իրենց և երազել։ Պետք է ստեղծագործել, առանց օրենքներն ու գործառույթները խախտելու, ստեղծված ավանդականը վերափոխելու։

Նկարչուհու ֆենոմենալ կերպավորումն իր մասնակցությունն է ցուցահանդեսներին. (2008֊2009թթ. Նկարիչների միությունում կայացած երկու, Ստավրապոլում' ևս երկու ցուցահանդեսներին, ապա 2022֊ին՝ Բարսելոնայում, 2023֊ին՝ Երևանում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած ցուցահանդեսները, այնուհետև նույն թվականին Ազնավուր կենտրոնում մասնակցել է թվով չորրորդ գրաֆիկ ցուցահանդեսին)։ Բազմազբաղ լինելուն զուգահեռ Յանան CIS միջազգային դպրոցում դասավանդում է նկարչություն և համարվում հիմնադիր Epactto ընկերությունում։ Այժմ Յանան նախապատրաստվում է իր հերթական հաղթարշավին, քանզի 2025թ֊ին Վենետիկում կայանալիք ցուցահանդեսին նա ևս նախըրտրական փուլում է։ 2025 թվականի հունիսին՝ Վենետիկում 19֊րդ դարի ճարտարապետության Բիենալիի շրջանակներում Արտ Ֆեստի ժամանակ Յանան հանդես կգա «Կարմիր նավը կապույտ ծովում» արտասովոր աշխատանքով։ Ասում են' ` արվեստը պետք է զգալ, այլ ոչ հասկանալ։ Այս կարգախոսով էլ Յանան իր հերթական քայլերն է ուղղում դեպի նոր աշխարհ ու նոր հաղթանակներ... 






Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top