«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Մնացել են ԱԺ-ում, որ ի՞նչ անեն, ավելի լավ է մանդատները դնեն, դուրս գան. Վահան Բաբայան

Թեմա

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում ականատես եղանք փոխադարձ հայհոյանքների պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ ՔՊ-ականների միջեւ: Բանը հասավ նրան, որ Քոչարյան կրտսերը խոսում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դուրս շպրտելու, փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ՝ նույն կերպ Քոչարյանի հետ վարվելու մասին: Անդրադառնալով վերոնշյալին՝ պարզել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը:

— Այսօր մեր քաղաքացիները կամ ընտրողները իրենք առաջին հերթին պետք է տեսնեն այդ ամենը, հատկապես նրանք, ովքեր այս տարիների ընթացքում պայքարի մեջ են եղել: Մենք ամեն ինչ ենք տեսել, շատ բան գիտենք եւ շատ լավ պատկերացրել ենք` մեզ ինչ է սպասվելու։ Այս ամենից մեր քաղաքացիները պետք է հետեւություններ անեն։ Ի՞նչ է անում Ազգային ժողովը, եկեք ավելի գլոբալ նայենք՝ պատգամավորները գնում են աշխատանքի, ստանում են բարձր աշխատավարձ հարկատուների հաշվին: Այսինքն՝ մեր բոլորի հաշվին կռվում են իրար հետ, քաշքշում են իրար, բրթբրթում են, վիրավորում են, վերջում թողնում, գնում են տուն: Սա է մեր Ազգային ժողովի ընդհանուր պատկերը: Եվ հիմա, թե ով ասաց`«արա», ով ասաց՝ «հլը էս կողմ», այլեւս երկրորդական է:

Սա ո՛չ առաջին անգամն է, ո՛չ վերջին: Այնպես որ, կոնկրետ գնահատական տալ կոնկրետ դեպքին, անիմաստ է: Այս վերջին 4 տարիները ապացուցեցին, որ այս խորհրդարանում քաղաքական բանավեճ գոյություն չունի:

— Բայց, այսպես կոչված, որոշ ընդդիմադիրներ համոզված են, որ սրանով բացահայտում ու դիմակազերծում են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

Փաշինյանը երբ գալիս է պառլամենտ, ինչ-որ բաներ է խոսում՝ բավականին էմոցիոնալ` շատ անգամ դուրս գալով ընդհանուր էթիկայի նորմերից եւ տրամաբանությունից: Բայց ես չեմ տեսել այնտեղ պատգամավորներ, ովքեր այդ ամենի դեմն առնեն: Անկախ ամեն ինչից, Սահմանադրությամբ առաջնային մանդատով օժտված պաշտոնյաներ են, իրենք բոլոր տիպի հարցերը կարող են տալ վարչապետի աթոռը զբաղեցնողին, նախարարներին, բանավիճել, լուրջ դեբատներ անցկացնել: Զարմանում եմ, որ ամեն անգամ Փաշինյանի ելույթները ավարտվում են իր իսկ մենախոսությամբ։ Կան պատգամավորներ, իհարկե, կարող եմ մատերի վրա հաշվել, ովքեր թե՛ հետագա հարցազրույցներում կամ նույնիսկ ամբիոնից ելույթների ժամանակ ինչ-որ կերպ անդրադառնում են:

— Բայց ասել` անհայրենիք, դավաճան ու հետո քաղաքական բանավեճեր ունենալը որքանո՞վ է ճիշտ:

Եթե դու գնացել ես այնտեղ, ուրեմն՝ պետք է շարժվես կանոնակարգով, որովհետեւ ՀՀ օրենսդիր իշխանություն ես: Բայց եթե գնացել ես այնտեղ ու չես բանավիճելու, դեբատներ չես անցկացնելու ու չես էլ կարողանում ոչ մի ձեւով հեռացնել իշխանությանը, ուրեմն՝ մնացել ես այնտեղ, որ ի՞նչ անես: Ավելի լավ է մանդատները դնեն, դուրս գան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված