Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Միջազգային
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը հայտարարել է Հարավային Կովկասում իրավիճակի դրական փոփոխությունների մասին։
«Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան։ Դա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունն է՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին։ Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հուսալի ճանապարհ կհարթի»,- ասել Է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: