Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. Ասլանյան

Ներքաղաքական

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որևէ դեպքում որևէ մեկի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին չեն միանա, եթե ընդդիմադիր պատգամավորներն իրենց առաջադրած թեկնածուին մերժեն։

«Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ուզում է ձեռնարկի իմպիչմենտ, մենք՝ ես և պարոն Աղազարյանը, չենք ստորագրի և այդ պրոցեսը չի գնա, որովհետև այդ պրոցեսը գնալու է այնպես, ինչպես գնում է, եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք»,-ասաց Ասլանյանը։  

Դիտարկմանը, եթե իրենց թիվ մեկ նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ապա ինչո՞ւ են նախապայմաններ դնում՝ Ասլանյանը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի»։ 

ԱԺ-ում գտնվող Էդմոն Մարուքյանը հավելեց, թե ինչու են այս պատգամավորներին նման հարցադրում անում, երբ իրենք ասել են, որ կմիանան գործընթացին, բայց նախապայմանով, իսկ երբ «Պատիվ ունեմը» նախապայման չի ունեցել, չեն գնում հարցնում, թե նախապայման չունեիք, ինչի՞ չեք ստորագրում։   

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ