«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)
Սպորտ
Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չհաղթեց «Լացիոյին»` 2-2։
«Ինտերը» հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա վինգեր Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։
«Նապոլին» վերջին տուրից առաջ 79 միավորով առաջին տեղում է, «Ինտերը»` 78 միավորով երկրորդը։ «Լացիոն» ունի 65 միավոր և 6-րդն է, «Պարման» 33 միավորով 16-րդն է։
«Յուվենտուսը» 67 միավորով չորրորդ տեղում է, «Ռոման» 66 միավորով 5-րդն է։ «Միլանը» 60 միավոր է հավաքել և 9-րդն է, «Ուդինեզեն» 44 միավորով 12-րդ տեղում է։
Իտալիայի Ա Սերիա, 37-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»` 2-2 (տեսանյութ)
Յան Բիսեկ, 45+2, Դենզել Դյումֆրիս, 80 - Պեդրո, 72, 90 (11մ)