Ռուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. Bloomberg
Միջազգային
Ռուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հունական Aegean Shipping ընկերության նավը թերթաքարային նավթի բեռով ուղևորվում էր Ռոտերդամ, հայտնում է Էստոնիայի տրանսպորտի դեպարտամենտը։
Այս միջադեպն արդեն նկարագրվել է որպես ռուսական պատասխանը Էստոնիայի գործողություններին: Ընդամենը օրերս էստոնացիները փորձեցին ռազմական տեխնիկայի կիրառմամբ կալանավորել ռուսական ռուսական անձնակազմով Jaguar տանկերը։ Եվ նավից հեռացան միայն այն ժամանակ, երբ երկնքում հայտնվեց ռուսների Սու-35-ը:
