ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Սպորտ
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13֊19֊ը կայանալիք Ձյուդոյի Աշխարհի առաջնությունում։ Գյումրեցի երիտասարդ մարզիկ, Ֆրանկոֆոնիայի խաղերի հաղթող ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ 60 կգ քաշային կարգում, վարկանիշով այժմ 71֊րդն է, առաջին անգամ նվաճել է Աշխարհի առաջնության ուղեգիր։
Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ 100֊ում տեղ գտած ձյուդոյիստները։ Այս մասին, Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց Աշիկի անձնական մարզիչ ՆԱՐԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ։
- «Աշիկը Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում գրավել է 5֊րդ տեղը։ Նա հենց այդ ստուգատեսում կարևոր վարկանիշային միավորներ վաստակեց ու բարելավվեց դիրքը դասակարգման աղյուսակում, ստացավ Աշխարհի առաջնության ուղեգիր, նա հավաքականի առաջատար մարզիկներից է։ », - եզրափակեց մարզիչ Սուքիասյանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

