ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, մայիսի 17-ը, Գյումրեցի անվանի ծանրորդ, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 25-րդ տարեդարձն է նշում։
Հիշեցնենք, որ ապրիլին Մոլդովայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Ռաֆիկ Հարությունյանը հանդես գալով 81 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրեց 185 կգ։ Երկամարտի 343 կգ արդյունքով Ռաֆիկը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ




