ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանի ընտրանին կսկսի սեպտեմբերին՝ մրցելով Պորտուգալիայի, Իռլանդիայի և Հունգարիայի հետ:
Ըստ Metaratings.ru-ի՝ հավաքական են հրավիրվել Ռուսաստանի ակումբներում հանդես եկող հինգ ֆուտբոլիստներ՝ Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Էդգար Սևիկյանը («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Տիգրան Ավանեսյանը (Տուլայի «Արսենալ»):
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ: