Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ
Միջազգային
Պոկրովսկից արեւմուտք (Տես նաեւ https://iravunk.com/?p=313302&l=am)` Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ` Նովոպավլովկայի ճակատը ռուսական ամենաակտիվ հարվածներից մեկն է:
Ճակատի հյուսիսային թեւում ռուսները գրոհում են Մուրավկա, Մովոնիկոլաեւկա, Նովոսերգեեւյա բնակավայրերը, որոնք Դնեպրոպետրովսկի մարզի սահմանին են:
Ավելի հարավ` բուն Նովոպավլովկայի հատվածում ռուսներն արդեն իսկ մարզի սահմանագծին են: Այս օրերին ուկրաինական կողմը փորձում է փոքր հակահարձակումներով դանդաղեցնել ռուսների շարժը, թեեւ նման է, որ ռուսները դեռ չեն էլ պատրաստվում սկսել Նովոպավլովկայի գրոհը, հաշվի առնելով, որ հարավային թեւը դեռ հետ է մնում:
Սակայն այս ուղղությամբ եւս շատ լուրջ տեղաշարժեր այս օրերին կան: Ռուսական ուժերն ամբողջապես գրավեցին այս հատվածում ուկրաինական պաշտպանության հիմնական կենտրոնը` Բոգատիրը: Ուկրաինական կողմը երեկվանից դիմում էր հակահարձակման` հասկանալով այս կորուստի վտանգը: Սակայն այն կանխելով, ռուսական ուժերն այսկր գրավեցի Բոգատիրի ողջ արեւմտյան գոտին` մոտ 5 կմ խորությամբ:
Բոգատւրի գրավումը դատապարտված վիճակի մեջ է դնում գետով բաժանված Ալեքսեեւկան: Գումարած, ռուսական ուժերը գրեթե դուրս են եկել Կոմարի հատված: Ընդ որում, այս ուղղությամբ հարձակում է վերսկսվել նաեւ հարավային ուղղությունից: Նշված բնակավայրերը գրավելով, ռուսներն այս ուղղությամբ եւս դուրս են գալիս Դնեպրոպետրովսկի գոտի, որից հետո արդեն, եթե քաղաքականությունը չխանգարի, լայն ճակատով կմտնեն այս մարզի տարածք:
Այսպիսով, ողջ ճակատը եռում է` Լիմանից մինչեւ հարավդոնեցկյան գոտի: Սպասվում է, որ ռուսական ուժերն ամենամոտ օրերին կսկսեն նաեւ Խարկովում` Կուպյանսկ առանցքային քաղաքի գրոհը: Կան նաեւ Զապորոժեում ակտիվացման նշաններ: Իսկ ուկրաինական կողմի մոտ ռեզերվները, մեղմ ասած, բավարար չեն:





