Մեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի
Միջազգային
Մտածելու տեղիք տվող հայտարարությամբ է հանդես եկել Դմիտրի Մեդվեդեւը.
«Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են ներկայացնում բանակցությունների վերաբերյալ, պետք է հիշեն մեկ պարզ բան. խաղաղության բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են ռազմական գործողությունների դադարեցմանը։ Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի՝ նոր զենքերով և մասնակիցներով»։
Ուկրաինական պատերազմում արդեն իսկ կիրառվել են ամենաժամանակակից զենքերը, ընդհուպ` 5-րդ սերնդի ինքնաթիռների, հիպերձայնային հրթիռներ, դրանց թվում` նորագույն «Օրեշնիկ», «կինժալ» եւ այլն: Ուրեմն, էլ ի՞նչ «նոր զենքերի» մասին է ակնարկում Մեդվեդեւը. ակամա սկսում ես մտածել առնվազն տակտիկական միջուկայի զենքի մասին: Իսկ ովքե՞ր կարող են լինել «նոր մասնակիցները». եվրոպացիների՞ն նկատի ունի:
Այսպիսով, «նոր զենքերի» եւ Նոր մասնակիցների» մասին եվրալիդերները, երեւի, մտածելու շատ բան ունեն:
