Նոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցից
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ծրագիրը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ։
«Ռուբիոն ողջունեց գերիների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Թրամփի հստակ ուղերձը. Միացյալ Նահանգները հանձնառու է ռուս-ուկրաինական պատերազմի կայուն ավարտին հասնելուն», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։