Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Ասում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանին

Տնտեսություն

Վերջին օրերին Հայաստանից արտահանվող կոնյակով եւ գինով բեռնված բեռնատարները կանգ են առել Վրաստանի սահմանին՝ առանց հստակ բացատրության։ Արտադրողներն էլ այլ ելք չեն գտել, քան բողոքի ակցիա իրականացնելն էր ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջեւ։ Նրանք առ այսօր պահանջում են պարզաբանումներ՝ ինչ պատճառներով է արգելափակվել բեռների արտահանումը եւ ինչ ընթացակարգեր են կիրառվում սահմանին։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել է, որ դեռ իրենք էլ չեն հասկանում՝ որն է պատճառը, թե ինչու են հայկական կոնյակով բեռնատարները կանգ առել Վրաստանի մաքսակետում։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին։

— Նախ նշեմ, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վրաստանի մաքսակետում Հայաստանից արտահանվող կոնյակով կամ այլ ոգելից խմիչքներով բեռնված մեքենաները ենթարկվում են լաբորատոր ստուգման, բայց դա արվում է ըստ ցանկի կամ ընկերությունների՝ ընտրովի։ Այսինքն՝ ստացվում է, որ բացի այն, որ վրացիներն անօրինական  քայլերով խոչընդոտում են մեր արտահանմանը, նաեւ այնտեղ կան արտոնյալ սահման հատողներ: Սա արդեն ինքնին մեծ խնդիր է, այստեղ պետությունը պետք է իր դերակատարությունն ունենա եւ կարողանա իր լծակները ներդնել, որպեսզի «իմ ու քո» չլինի սահմանի վրա կամ արտոնյալներ չլինեն:

Եվ երկրորդ՝ տարանցիկ պետությունն, ըստ օրենքի, որեւէ իրավունք չունի այդ ապրանքը ստուգելու կամ փորձաքննության ենթարկելու։ Նա չի հանդիսանում այդ ապրանքի վերջնական ստացողը, հետեւաբար՝ իրավասու չէ որոշելու՝ ինչից է այն կամ համապատասխանում է որեւէ չափանիշի, թե՝ ոչ։ Տարանցիկ երկիրը պետք է գործի պարզ մեխանիզմով՝ ստուգում է փաստաթղթերը, համոզվում, որ ապրանքը մաքսազերծված է՝ մուծված են բոլոր հարկերն ու տուրքերը, եւ անցկացնում է սահմանով։ Տեսավ՝ այսքան շիշ կոնյակ է, հարկը վճարված է, կնիքները կապարակալված է եւ վե՛րջ, չպետք է խոչընդոտի։ Իր աշխատանքն ավարտված է։ Անգամ իրավունք չունի այդ շիշը բացելու։ Բայց այս պահին մենք տեսնում ենք, ինչ անօրինականություն է կատարվում՝ վրացական կամակորության արդյունքում: Մենք դարձել ենք որբի նման՝ անտեր, ընկել ենք այստեղ-այնտեղ հարցի լուծում ենք մուրում ու մեր իրավունքները չենք կարողանում պաշտպանել։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ հիմա նման խոչընդոտներ ստեղծվեցին վրացական կողմից: Գուցե այստեղ ավելի խորքային խնդիրնե՞ր կան:

— Այս գործընթացը չի ծագել միայն հիմա։ Տարիներ շարունակ Վրաստանը ներքին պայմանավորվածություններով փորձում է իր սպիրտը դուրս բերել մեծ շուկա եւ գրավել հայկական կոնյակի տեղն, ու վաճառել այն։ Դրա համար էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Պատկերացրեք՝ այսօր հայկական կոնյակը մեծ ճանաչում ու համբավ ունի ռուսական շուկայում, մեր ընկերությունները պայմանագրեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու այսքանից հետո՝ պետական մեր չինովնիկներն ասում են՝ ռուսական շուկան մեզ չի բավականացնում, մենք Եվրոպա ենք ձգտում: Բայց Եվրոպա կարո՞ղ է հասնել այդ քանակով հայկական կոնյակը կամ կոնյակի սպիրտը:

Այդուհանդերձ, այն, որ վրացական կողմը նշում է, որ նմուշներ է վերցնում՝ լաբորատոր ստուգման նպատակով, գուցե, իսկապե՞ս, տեսել են լուրջ անհամապատասխանություններ։

— Տեսեք, եթե խոսում ենք տարանցիկ երկրի մասին, ապա կրկնում եմ՝ իրավունք չունի նմուշ վերցնելու։ Եթե ապրանքը չի մնում իրենց տարածքում, ինչո՞ւ են ստուգում։ Սա ուղղակիորեն օրենքի խախտում է, եւ այստեղ մեր պետությունը պետք է հստակ դիրքորոշում ներկայացնի։ Եթե մեր կառավարությունը չի կարողանում լուծում տալ այս հարցին, ապա ստիպված ենք միջազգային հարթակներում բարձրաձայնել, ցույցեր անել դեսպանատան դիմաց՝ ի լուր աշխարհի, որ տեսեք՝ ինչ է կատարվում։

Այժմ ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։ Կա՞ այլընտրանք, բացի բողոքի ակցիաներից։

— Իհարկե՝ կա։ Պետք է տարանցման հարցերը կարգավորվեն միջպետական համաձայնագրերով՝ իրավական հստակ գործիքակազմով, որպեսզի որեւէ վրացի «տամոժնիկ» չկարողանա կամայակական ձեւով կանգնեցնել արտահանվող բեռնատարը եւ լաբորատոր փորձաքննության անվան տակ՝ ստվերային ձեւով իր պայմանները թելադրել, կոպիտ ասած՝  «փայը» մտնել, որպեսզի իր ապրանքն էլ կարողանա վաճառի:

Պետությունը պետք է կարողանա միջազգային պայմանագրերով պաշտպանի մեր արտադրողների շահերը։ Պարզ պետք է ասվի՝ ընկեր ջան, դու տարանցիկ երկիր ես, քո գումարը ստացել ես, ո՞վ ես, որ պահանջ ներկայացնես կամ փորձաքննություն անցկացնես։ Ու խնդիրն այն աստիճանի է հասել, որ արդեն մեր ընկերությունները չեն կարողանում իրականացնել իրենց պայմանագրերը, տույժ-տուգանքների տակ են ընկնում: Այսպես մեզ դուրս են մղում շուկայից եւ ասում՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, բոլորդ ծնվել եք Եվրոպայի երազանքով, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք: Ընդհանրապես՝ առեւտուր կլինի, թե ինչ, ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է: Իսկ սխալ քաղաքականության արդյունքում մենք շատ խնդիրների կարող ենք բախվել, որոնցից մեկն էլ սա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված