«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երեկ հրապարակեցին իրենց նորաստեղծ ՄԱՍ կուսակցության վարչության որոշումը, համաձայն որի՝ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննարկվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու հարցը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն օրեր առաջ հայտնել են իրենց դիրքորոշումը․ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, հրաժարվել է մասնակցել, «Պատիվ ունեմ»-ն էլ թեկնածու չունի:
Փոխարենը գործին լծվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Քանի որ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշվի, նրանք մի քանի անձի հետ քննարկել են հարցը, որոնցից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, սակայն վերջինս մերժել է՝ գործընթացը համարելով անիրատեսական:
Մարուքյանից բացի, ՄԱՍԿ-ին իր համաձայնությունն է տվել գյումրեցի, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, որը 2016-ին առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու` ՔՊ-ից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ՔՊ-ից։ ՄԱՍԿ-ում որոշել են, որ Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ եւ կհամոզի, որ առանց նախապայմանների մտնեն գործընթացի մեջ: