Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում

Ներքաղաքական

Տեւական ժամանակ է, ինչ արցախցիները բարձրաձայնում են իրենց սոցիալական խնդիրների մասին եւ նստացույց էին իրականացնում Ազատության հրապարակում՝ վրանի տակ: Սակայն, վրանն էլ չկա, ոչ էլ հրապարակում նստացույց իրականացնող: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՑ:

Պետք է նշեմ, որ կառավարության հետ եկել ենք որոշ համաձայնության։ Սկզբնական շրջանում մեր ներկայացրած պահանջները նույնիսկ չէին քննարկվում։ Նրանք հայտնում էին, որ մեկ ամիս ժամանակ են տալիս կամ ավելացնում՝ վրանը հանելու համար։ Սակայն, երբ մենք որոշեցինք, որ պայքարը պետք է շարունակվի, եւ մեզ համար անընդունելի էին այդ տրամաբանությունն ու մոտեցումները, կառավարությունն ավելացրեց այդ ժամկետը եւս երկու ամսով։ Մենք կրկին հայտարարեցինք, որ սա ո՛չ առեւտրի առարկա է, ո՛չ էլ նախապայմանների ձեւաչափ. որեւէ բան այսպես չենք ընդունելու։ Մենք դուրս ենք եկել հստակ պահանջով՝ ներկայացնելով այն կառավարությանը։

Հետագա պայքարի արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ մնացած հարցերի շուրջ կձեւավորվեն մասնագիտական խմբեր՝ հարցերը քննարկելու եւ լուծումներ մշակելու համար։ Բայց մեր հիմնական՝ սկզբնական շրջանի պահանջների վերաբերյալ մինչ այժմ որեւէ հստակ տարանջատում կամ արձագանք չկա։ Սոցիալական հարցերի մասով, հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր վիճակը, համաձայնեցինք, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվեն՝  նպատակ ունենալով լուծումներ գտնել։ Այս ընթացքում թե՛ հանրությանը, թե՛ խորհրդի շրջանակներում որոշում է կայացվել՝ հետեւել պայմանավորվածությունների իրագործմանը։

Եթե կառավարության կողմից կառուցողական քայլեր չձեռնարկվեն, կամ եթե նկատենք մանիպուլյացիաներ, ձգձգումներ կամ ոչ բարենպաստ զարգացումներ, ապա բանակցությունները կդադարեցվեն։ Մենք պատրաստվում ենք լայնամասշտաբ հանրահավաքի եւ կոշտ գործողությունների: Այս մասին նաեւ տեղեկացրել ենք կառավարությանը՝ զգուշացնելով, որ եթե տրված խոստումները չիրականացվեն, ինչպես նախկինում եղել է, ապա մեր վերաբերմունքն ու գործողությունները եւս համապատասխան կլինեն։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ այդ լրացուցիչ երկու ամիսը կարող է որոշակիորեն բարելավել մարդկանց սոցիալական վիճակը եւ կանխել արտագաղթի հերթական ալիքը, որոշեցինք ժամանակ տրամադրել՝ թույլ տալու, որ գոնե այս ընթացքում մարդիկ ապահովեն իրենց առօրյա ու սոցիալական կարիքները։

Սկզբնական համաձայնությամբ եկել ենք այն եզրակացության, որ գոնե ժամանակավորապես պետք է դանդաղեցնենք արտագաղթը՝ շարունակելով վերահսկել պայմանավորվածությունների կատարումը։ Կառավարության նկատմամբ մեր ճնշումը եւ բոլոր միջոցները կշարունակվեն՝ մնացած հարցերի շուրջ եւս հստակ լուծումներ ստանալու համար։ Մոտակա շաբաթվա ընթացքում հանդես կգանք հանրային հայտարարությամբ՝ ներկայացնելով, թե ինչ արդյունքների ենք հասել, ինչ կառուցողական մոտեցումներ են դրսեւորվել իշխանության կողմից, եւ թե ինչ հաջորդ քայլեր ենք նախատեսում։ Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն բոլոր կետերը, որոնք ներկայացվել են կառավարության սեղանին որպես պահանջներ, մնում են ուժի մեջ։ Մենք այս ամբողջ ընթացքում գործել ենք կառուցողական կերպով՝ պահանջատիրական դիրքերից Արցախի ժողովրդի կենսական հարցերն առաջ տանելու նպատակով։ Յոթ օրից հանդես կգանք նոր հայտարարությամբ՝ ներկայացնելով ձեռքբերումները կամ բացասական արդյունքների դեպքում մեր հետագա գործողությունները։ Իսկ դրական զարգացումների դեպքում  կշարունակենք մեր պայքարն՝ ըստ նախանշված օրակարգի։

ԴԻԱՆԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված