Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. Դանիելյան
Ներքաղաքական«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները նշանավորվեցին պետականության ամրապնդմամբ, անվտանգային համակարգի կայունացմամբ և ազգային շահերի հետևողական պաշտպանությամբ։ Նա հանդես էր գալիս որպես արժանապատիվ և պատասխանատու գերագույն գլխավոր հրամանատար՝ համադրելով դիվանագիտական զգուշավորությունն ու ռազմավարական վճռականությունը՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի կենսական շահերը պաշտպանելու գործում։ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն, որն ի զորու էր դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ տեսանյութ հրապարակել: