Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանել
Միջազգային
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նախատեսում է Վատիկանը առաջարկել որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վայր: Այս մասին հայտնում է Politico-ն։
Վատիկանը «ողբերգություն» է անվանել այն, որ Վլադիմիր Պուտինն անտեսել է Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը:
«Պապը նախատեսում է Վատիկանը՝ Սուրբ Աթոռը, տրամադրել երկու կողմերի միջև ուղիղ հանդիպման համար», - նշել է Սուրբ Աթոռի գլխավոր դիվանագետը: