Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է «Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններում Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է Սպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասին Արսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում Ի՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիան ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱ Հայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբից

Կոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…

Վերլուծություն

Թերեւս «Ոսկե հորթը» ֆիլմի նմանությամբ՝ այս վերնագրով կզեկուցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչ է կատարվել Ազգային ժողովում, իսկ վերջինիս արձագանքը կլիներ հետեւյալը. «Արդե՞ն»:

Ազգային ժողովում ականատես եղանք հերթական թոք-շոուին, որի գլխավոր դերերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, իսկ ՔՊ-ական իշխանությունից «կինոյի տղու» դերի համար պայքարում էին ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը եւ այլք:

Հերթական «կիլդիմը», իհարկե, ժողովրդի սոցիալական վիճակը թեթեւացնող կամ պաշտպանության հավելյալ երաշխիքներ ապահովող ինչ-որ մի նախագիծ չէր, այս գումարման խորհրդարանից նման բան սպասելը ֆանտաստիկայի ժանրից է: Պարզապես, տղաները տաքացել էին՝ փորձելով «ռազբիրատ» անել, թե ով է անհայրենիք ու թուրք, հիշել միմյանց «լավն» ու «բարին»: Այո՛, քանի կար սոցցանցերում գեներացվող քաղաքական հայհոյախոսությունն էին դատապարտում, հիմա այն բերել են Ազգային ժողով ու աքլորացել: Լեւոն Քոչարյանը ցանկություն է հայտնում դուրս շպրտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, փոխնախագահ Հակոբ Արշակյանն ուզում է դուրս շպրտել Քոչարյան Լեւոնին: Է՛լ ձուկ գողացող, է՛լ եսմինչի լակոտ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն… Խառն են տղաները, շա՛տ խառը…

Իսկ ո՞րն էր այս ամենի գերագույն նպատակը: Այն, որ ժողովուրդն այս տեսարաններից ոչինչ չշահեց՝ հերթական անգամ հիասթափվելով ե՛ւ իշխանությունից, ե՛ւ խորհրդարանական ամենամեծ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժից, փաստ է: Հետեւապես, ինչի՞ց էին փորձում շեղել հանրությանը, ձայնը դեռ կլսենք: Բայց ակնհայտ է, որ տեղի ունենում «պասերով խաղ»: ՔՊ-ին տրված է «ֆաս» հրաման՝ Քոչարյան կրտսերի դերն ուռճացնել խորհրդարանում, դարձնել իբրեւ ամենաընդդիմադիր, վերջինս էլ փայլուն խաղում է իր դերը՝ կարեւորը տեսախցիկները լավ ռակուրսից բռնացնեն: Իսկ արդյունքում իրականությունն այն է, ինչ բազմիցս ասել է Ալեն Սիմոնյանը, որ իրենց համար «Աստծո պարգեւ է այսօրվա ընդդիմությունը»: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դերերը բաժանված են, գլխավոր հերոսները՝ ընտրված: Դե ծափ տվե՛ք, իսկ հետո կլինի այն, ինչ եղավ 2021 թվականի ընտրություններին՝ քոչարյանական «Կրելու ենք»-ով՝ նիկոլական «Ապագա կա»:

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱ ԵՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մանրամասնելով տեղի ունեցածը՝ ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Աննա Գրիգորյանն ու Արմենուհի Կյուրեղյանը երկուսով կինոներում ոնց են թիկնապահները գցվում, երբ շեֆի վրա կրակոց են նկատում, գցվում են` իրենց մարմնով պաշտպանելու իրենց շեֆի որդուն՝ Քոչարյանի փոքրիկին։ Այդտեղ՝ այդ կանանց թիկունքում, երկրորդ անգամ քթի տակ ինչ-որ բան է ասում, որը հայհոյանք է՝ հասկանալով, որ ոչ մի պարագայում իր կին թիկնապահների վրայով չէինք անցնի ու ոչինչ չենք անի, քանի որ ինքը պատսպարված է այդ կանանց շրջանում։ Ամեն դեպքում, ապահովության համար, հին ու բարի քոչարյանական ավանդույթի համապատասխան, թռնում է։ Թռնում է այս դահլիճից։ Հիմա ուզում եմ ասել՝ որ պահին ինքը մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում՝ վերբալ, հետո՝ վերբալ պատասխանից արդեն կախված»։

Թվում է, թե բանը հասավ դիվան բաշուն, բայց քֆուրի տակ մնացած ՔՊ-ականներին օգնության է հասնում «Գարդասիլի ասպետ» Արսեն Թորոսյանը՝ նույն հայհոյանքով «աբառոտկա է ֆռում» ոչ թե քթի տակ, այլ ԱԺ ամբիոնից: Ու քանի որ շենքի հետեւում քննարկվելիք թեման արդեն մտել է նիստերի դահլիճ, ստացվում է, որ ստեղծված իրավիճակն ունի երեք լուծման ճանապարհ՝ կա՛մ գողական, կա՛մ քաղաքական, կա՛մ իրավական:

Գողականը միանգամից բացառենք, որովհետեւ հերի՛ք է ինչքան արյուն թափվեց: Քաղաքականը կլինի այն, որ, պարզապես, իրենց ընդդիմադիր հռչակածներն ամեն անգամ ծեծ ուտելու փոխարեն՝ վայր դնեն մանդատներն ու հեռանան, ստեղծվի ֆորսմոժարային իրավիճակ, հանրային ու միջազգային ճնշում, Փաշինյանին էլ մնա մի ելք՝ հրաժարական: Իսկ երրորդ ճանապարհն ավելի անցնցում է, իրավական՝ վերջապես նախաձեռնել իմպիչմենթի՝ Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթաց:

Ահա այս երրորդ տարբերակն է, որից սարսափում է իշխանությունը եւ այսպես կոչված, ընդդիմադիր մի թեւ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, ինչին էլ անդրադառնալով՝ իմպիչմենթի հարց բարձրացրած «Արթուն ենք» շարժման համակարգող, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն արձանագրում է. «Մնում է հասկանալ՝ ի՞նչ է ստանում այս ամենից ընդդիմությունը։ Մասնավորապես «Հայաստան» դաշինքը, որն այսքանից հետո էլ հրաժարվում է «իմպիչմենթ» հայտնել Փաշինյանին։ Մասնավորապես՝ Լեւոն Քոչարյանին ի՞նչ է տալիս ԱԺ պատգամավորի կարգավիճակն ու մանդատն այսօր, որ պատրաստ է հանուն դրա հանդուրժել անգամ հանգուցյալ պապի նկատմամբ ՔՊ-ականների փողոցային վիրավորանքն ու հայհոյանքները։ Այս հարցի հասցեատերը հայր ու որդի Քոչարյաններն են։ Հատկապես` հայրը համենայնդեպս, նա գիտի հարցի պատասխանը, թե ինչու «Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են ամեն օր էլ ծեծ ուտել, բայց չմիանալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին»:

ՓԱՇԻՆՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ ՀԱԿԱԻՄՊԻՉՄԵՆԹԱՅԻՆ ՉԳՐՎԱԾ ԿՈԱԼԻՑԻԱ

Այն, որ փոխադարձ հայհոյանքները, վիրավորանքներն ու ծեծուջարդը զուտ շղարշ է, էլ ավելի հիմնավորվում է նրանով, որ քոչարյանականները, որոնք պետք է այսքանից հետո՝ օր ու արեւ չտային ամբիոնից լկտիացող որոշ ՔՊ-ականների, լծվեցին ՀՀԿ-ի ուղղությամբ ցեխը շպրտելու գործին: Տպավորություն է, որ կա Փաշինյան-Քոչարյան հակաիմպիչմենթային չգրված կոալիցիա, որը պետք է շարունակվի մինչեւ 2026 թվականի հերթական ընտրություններ, ու արդեն կապ չունի, թե ինչ տեսարաններով կուղեկցվի մինչեւ այդ:

«Ցավով ենք նկատում, թե ինչպես ՔՊ-ականների կեղտոտ քաղաքականությանը զուգահեռ ակտիվացել են նաեւ Ռոբերտ Քոչարյանին սատարող մեդիա ռեսուրսներն ու խոսափողները, որոնք իրենք էլ չեն թաքցնում, որ ներկայացնում են նրա քաղաքական տեսակետները։ Բայց ակտիվացել են ոչ թե իրենց ինչ ասես ասող ՔՊ-ականների դեմ, այլ` Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի։ Երբ ՔՊ-ականները բացահայտ վիրավորանքներ ու զրպարտություն են ուղղում ձեր հասցեին, դուք լռում եք՝ փոխարենը ձեր ողջ ջանքերն ուղղելով Սերժ Սարգսյանի դեմ՝ նույն մեղադրանքներով, նույն ոճով, ինչ օգտագործում են իշխանական շրջանակները։

Դուք շարունակում եք շրջանառել կեղծ նարատիվներ, տարածել ապատեղեկատվություն, իբր թե ինչ-որ շենքերում բաժնեմասերի, սեփականությունների մասին՝ իրական քաղաքական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Սա ոչ միայն անբարոյական, այլեւ քաղաքական անատամության դրսեւորում է» , - գրում է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը եւ շեշտում, որ պարզապես խայտառակություն է լինել այնքան վախկոտ ու ապաշնորհ, որ իշխանությանը պատասխանելու փոխարեն՝ ընտրում են հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի դեմ՝ ծառայելով նույն իշխանական օրակարգին, որի հարվածի տակ հաճախ հայտնվում են նաեւ իրենք: Կսանձի՞ Ռոբերտ Քոչարյանն իր բորիսմուրազիներին, թե՞ կշարունակի ապականել ընդդիմադիր դաշտը, որ Փաշինյան Նիկոլը միշտ ունենա լավ երեկո, պատասխանն արդեն պարզ է, մնում է ժողովուրդը հասկանա եւ հերթական անգամ չսխալվի: Այո՛, ժողովուրդը, որովհետեւ, միեւնույնն է, էլի բոլոր մեղքերը գցելու են ժողովրդի գրպանը: Համենայնդեպս, քոչարյանական տարիների ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը ժամանակին մեղադրվում էր դրսից բերված մեծ փողերի լվացման մեջ, համոզված է. «Փաշինյանին աներկբայորեն իշխանության է բերել ժողովուրդը»: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսպես է արձագանքել վերջինիս. «Հանդսմանի հիմնադրամի արեւ...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա ՀակոբյանԵթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանելՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ ՀայաստանումԴիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք» Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջըՌեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարությունԹրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ«Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներինԹիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներՊետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստելԶելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top