Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք»
Ներքաղաքական
Վաղարշապատի համայնքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ երեկ ծավալուն հայտարարությամբ էր հանդես եկել, թե դժվար որոշում է կայացրել կյանքի այս փուլում իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայի դաստիարակությանը, ընտանիքի ընդլայնմանը, հետեւաբար առաջիկայում վայր է դնելու մանդատը՝ որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլեւս չի զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը։ Ինչ խոսք, հուզիչ է, միայն թե, իշխանական աղբյուրներն այս մասին այլ մանրամասներ են փոխանցում: Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Դիանա Գասպարյանին, պարզապես, չորով ասվել է, որ պետք է հրաժարական տա ու վերջ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ որոշել է ձերբազատվել մութ պատմությունների ու սկանդալների մեջ հայտնված չինովնիկներից՝ չխնայելով եւ ոչ մեկին: Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանում վերջերս սպանություն էր տեղի ունեցել, ինչը, պարզապես, հնարավոր չեղավ կոծկել՝ իշխանությանը հարմար փաթեթավորմամբ: