Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Ռեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարություն

Թեմա
Ռեֆորմիստների կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու քաղաքացիների պահանջը և այն, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից դեռ չկան առաջարկված թեկնածուներ, Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է քննարկել անկախ թեկնածու առաջադրելու տարբերակը:
 
Մեր կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու և Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, մի մարդ, ով 2018 թվականից ի վեր կիսում է ՀՀ վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը, և ով, ըստ էության, չի եղել ընդդիմադիր:
 
Քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչ այս պահը դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուին, Ռեֆորմիստների կուսակցությունը, որը 7 տարի եղել է պայքարի առաջնագծում, որոշում է կայացրել առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և պատգամավորներին որպես վարչապետի թեկնածու առաջադրել որևէ խմբակցությունում չընդգրկված անկախ թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանի թեկնածությունը:
 
Պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ