Թրամփը հայտնել է՝ երբ որոշում կկայացնի Պուտինի հետ հանդիպման մասին
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին որոշում կարող է կայացվել երկու-երեք շաբաթվա ընթացքում, գրում է РИА Новости-ն։
«Մենք դա կանենք, հենց որ կարողանանք կազմակերպել»,- ասել է ամերիկացի առաջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ։
Նա նաև նշել է, որ այս ընթացքում «աշխարհը շատ ավելի ապահով կդառնա»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կզբաղվի «մի քանի իրավիճակներով»։