Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)

Սպորտ

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ (2:0)՝ պատմության մեջ 28-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Հանդիպման հաղթական և չեմպիոնական գոլը 53-րդ րոպեին հեռվից կատարած դիպուկ հարվածով հեղինակեց Լամին Յամալը, իսկ 90+6-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերմին Լոպեսը։ Վերջնամասում տանտերերը մնացին 10 հոգով՝ Յամալի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Լեանդրո Կաբրերան։

Այսպիսով, առաջնության ավարտից երկու տուր առաջ «կապտանռնագույնները» վաստակեցին 85 միավոր՝ դառնալով անհասանելի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» համար։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ևս «Բարսելոնան» հենց «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում էր ամրագրել Իսպանիայի չեմպիոնի կարգավիճակը։

Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ