Բրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)
Միջազգային
Երեկ հայտնի դարձավ, որ հրկիզել են Բրիտանիայի վարչապետ Սթարմերի տունն ու ավտոմեքենան:
Եվ ահա, հաղորդվում է հրկիզողին բացահայտելու մասին, որը լուրջ սկանդալ է դառնում:
Այսպես, պարզվեց, որ հանցագործն ուկրաինացի է: Ոստիկանությունը 21-ամյա Ռոման Լավրինովիչի ինքնությունը հաստատել է տեսախցիկների միջոցով։ Պարզվեց, որ սա արդեն նրա երրորդ գործողությունն էր վարչապետ Սթարմերի դեմ։ Մայիսի 8-ին Լավրինովիչը հրկիզեց վարչապետի մեքենան, իսկ 11-ին և 13-ին՝ այն տունը, որտեղ նախկինում ապրել էր վարչապետը` մինչ ընտրվելը։
Իսկ Սթարմերը, չմոռանանք, Ուկրաինայի ամենաջերմեռանդ պաշտպաններից է։

