Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունում
Սպորտ
Պարալիմպիկ չեմպիոն Շախանա Գաջիևան որակազրկվել է ցմահ։ Բժշկական զննման ժամանակ պարզվել է, որ Շահանան տեսողության հետ կապված որևէ խնդիր չունի։
Ադրբեջանի սպորտի պաշտոնյաները պարզապես նրան տվել են անհրաժեշտ վկայականները և լուծել խնդիրները միջազգային մակարդակով: Եվ բացարձակապես առողջ Շահանան դուրս գալով կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների աշխարհի առաջնությանը մարզագորգ` «մրցել» է հաշմանդամների հետ։