Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. « Ըստ մամուլում տարածված լուրերի, Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց 15 օր անց: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ թաղապետն ասել է, որ այս որոշումը իր համար բավականին ծանր է եղել, սակայն չի պատրաստվում այս պատմության պատճառով հարվածի տակ դնել իր թիմակիցներին եւ քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Սակայն «Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ հրաժարականի դիմում, համենայնդեպս, մինչ հոդվածի հրապարակումը, դեռ ներկայացված չէ:

Մեր աղբյուրների համաձայն, վերջնական որոշում կկայացվի մոտ ժամանակաշրջանում, իսկ այս պահին թաղապետը շարունակում է իր հանդիպումները Նոր Նորքի բնակիչների հետ: Ի դեպ, այս լուրը քաղաքապետարանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում: Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը ասել է, որ նման որոշման դեպքում քաղաքապետարանը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ