Զելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական աղցբյուրը գրում է.
«Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը ռազմաճակատում շարունակում է արագորեն վատթարանալ։ Ռուսական զորքերը միաժամանակ մի քանի ուղղություններով ուժեղացնում են ճնշումը՝ Չասի Յարից մինչև Պոկրովսկ։
Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ պաշտպանությունը նոսրանում է, պահեստազորը ժամանակին չի տեղափոխվում, սարքավորումները մաշվում են, իսկ զորքերի մոտիվացիան հարցականի տակ է։
Այս ֆոնին, քաղաքական օրակարգը սկսեց նկատելիորեն փոխվել։ Ստամբուլում բանակցությունները, որոնք վերջերս ներկայացվեցին որպես խաղաղության հնարավորություն, իրականում տեղի են ունենում առանց հիմնական խաղացողների մասնակցության։ Պուտինը և Թրամփը պահպանում են հեռավորությունը, և դա ասում է գլխավորը. Զելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն։ Ո՛չ մեր սեփական ուժերի, ո՛չ էլ արտաքին ուժերի համար։
Ամերիկյան վարչակազմը ճնշում է գործադրում Կիևի վրա։ Էրդողանը հրապարակավ փոխում է իր դիրքորոշումները՝ առաջարկելով միջնորդություն այլևս կողմերի միջև, սակայն միջազգային քաղաքականության մեջ կա ուկրաինական հակամարտությունից հոգնածության զգացում։
Ռազմական հոգնածությունը վերածվում է քաղաքական հոգնածության։ Եվ երբ ճակատը ճաքեր է տալիս, և դաշնակիցները խոսում են միայն օգնության մասին, սա այլևս մարտավարություն չէ։ Թվում է, թե նրանք Զելենսկուն և մեզ` նրա հետ են լքում»։