Ռուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել
Միջազգային
Երեկ հայտնի դարձաց, որ Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ Ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովին: Պաշտոնապես դա ձեւակերպված է` տարիքի պատճառով (նա մայիսի 21-ին կդառնա 70 տարեկան): Սալյուկովը նշանակեց Շոյգուի տեղակալ Անվտանգության խորհրդում։
Իրականում, ինչպես ռուսական մի շարք ամսնագիտացված աղբյուրներ են հայտնում` «Սալյուկովը ՞այնքան էլ չէր համապատասխանում իր դիրքին»:
Եվ ահա, բանակային այդ կարեւորագույն պաշտոններից մեկում նշանակվել է գեներալ-գնդապետ Մորդվիչևը (Լուսանկար 1):
Մորդեւիչին կարելի է համարել ռուսական լավագույն մարտական գեներալներից մեկը: Նախ, 2022 թվականին գեներալ-գնդապետը Հարավային ռազմական շրջանի 8-րդ համակցված բանակի հրամանատարն էր. այդ բանակը ազատագրեց Մարիուպոլը։
Ապա Մորդեւիչը ղեկավարում էր Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի ամենաարդյունավետ խմբավորումներից մեկի՝ «Կենտրոն» եւ «Օ» բանակային խումբը, որի հաջողությունների մասին շատ է խոսվել:
Սա այն նշանակում է, որ անգամ ռուսական ամենահոռետոս ռազմական փորձագետները համարում են փայլուն լուծում: Նաեւ, որ սրանով Պուտինը էապես ամրացնում է բանակի հիմնական` ցամաքային ուժերի հրամկազմը, որը պատահական չէ:
Իսկ ահա «Օ» խմբի հրամանատար է նշանակվել Գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը (լուսանկար 2), ով եւս ունի ռուսական ամենահեղինակավոր մարտական գեներալներից մեկի համարում: Հենց նրա ղեկավարությամբ է, որ ռուսական ուժերն ազատագրել են Կուրսկի տիրույթը, այդ թվում` իրականացնելով անալոգը չունեցող «խողոված» օպերացիան:

