Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca
Սպորտ
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն:
«Ռեալի» ղեկավարները 65-ամյա Անչելոտիի հետ զրույցներում նրան` 2026 թվականի ամռանն «Արքայական ակումբ» վերադարձնելու հստակ ցանկություն են հայտնել: Անչելոտին ևս դեմ չէ հաջորդ տարի վերադառնալ մադրիդյան ակումբ:
Օրեր առաջ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ իտալացու հետ մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցվել: Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականը կգլխավորի հունիսից, նրա պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը` ԱԱ-2026-ի ավարտին:
Ավելի վաղ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Ռեալը» հունիսից կգլխավորի Լևերկուզենի «Բայերից» հեռացող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն: Նրա գլխավորությամբ իսպանական գրանդը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը: