Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Սպորտ
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Metaratings.ru-ին հայտնել է, որ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի հավաքականին։
«Այսօր Ռուսաստանից պաշտոնապես ստացել ենք փաստաթուղթ, որում ասվում է՝ Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց առաջին մրցելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ի շրջանակում, այնուհետև նրանք կմեկնեն Պեկին՝ օլիմպիական որակավորման մրցաշարի։
Քաղաքացիության փոփոխությունից հետո նրանք իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերին, եթե հաղթահարեն որակավորումը։ Կարևոր է, որ նրանք միավորներ վաստակեն՝ Միլանի խաղերին մասնակցելու համար», — նշել է Ստեփանյանը։